Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը իրականացրեց «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը։

Նախագծի նպատակն էր Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

Նախագծի շրջանակում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  8-11-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին շարադրությունների մրցույթի` գրելով իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։ Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար ընտրվեց եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար, և լավագույնը համարված գաղափարների շուրջ ստեղծվեցին իրականացնող խմբեր` կյանքի կոչելով երեխաների գաղափարները։

Նախագիծը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին և իրականացվել է ութ ամիսների ընթացքում։

Նախագծի հիմնական փուլերն էին․
–    Շարադրությունների մրցույթ
–    Վարպետաց դասեր ստեղծագործ և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու և ներկայացնելու վերաբերյալ
–    Վերապատրաստում ընտրված գաղափարների շուրջ ստեղծված իրականացնող խմբերի համար
–    Գաղափարների իրականացում

Նորություններ

  • «ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան

    «Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։ Վարուժան Հոկտանյանը համոզված է,

    April 18, 2025
  • «Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց

    «Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եղել է անմիջական և էական։ Բայց հիմա ակնկալում ենք, որ ընդունված փաստաթուղթը իրականություն դառնա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարությանը։ Արթուր Սաքունցն անբավարար գնահատեց Ոստիկանության 2020-2022 թթ․

    April 4, 2025
  • «Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ են բարձրացնում «տակից» տեղի ունեցող գործընթացները»․ Դանիել Իոաննիսյան

    «Ընտրությունների վրա ազդող մի քանի բաղադրիչ կա՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք կամ ընտրակաշառքին նմանվող գործողություններ, կրիմինալ կապերի օգտագործում և մեծ բիզնեսի ազդեցություն։ Գյումրիի ավագանու ընտրություններին մեծ բիզնեսի ազդեցություն չենք տեսել, բայց մյուս երեք դրսևորումները տեսել ենք։ Ես չեմ կարող գնահատել, թե դրանք ինչքան են ազդել, բայց չեմ կարող չասել, որ չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»,- «Ա1+»-ի

    April 4, 2025
  • Ընտրովի արդարադատությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն և քննարկում՝ Արմավիրում

    Գրանցվել այստեղ մինչև ապրիլի 9-ը Ապրիլի 11-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի «Նուկ» քաղաքացիական ակումբ-թեյարանում (Սայաթ-Նովա 122) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։ Ֆիլմը նվիրված է

    April 3, 2025
  • Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ

    Մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

    March 28, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend