Ծրագրի անվանում: «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ»
Ծրագրի իրականացնողներ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կոալիցիա
Ծրագրի ժամկետներ: 2019 թվականի օգոստոսի 15-ից 2020 թվականի հոկտեմբերի 31
Ծրագրի աջակից: Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
«Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ներկայիս իշխանությունների կողմից տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը:
Ծրագրի նպատակներն են.
— կարողությունների զարգացում. պետական պաշտոնյաների գիտելիքների և հմտությունների կատարելագործում տեղեկատվության ազատության օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ,
— երիտասարդությանը զինել տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման գործնական գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում կառավարությանը վերահսկելու և գրագետ կարծիք ձևավորելու նպատակով,
— բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
