Սոցիալական տեսահոլովակներ և պաստառներ՝ «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակում
- May 22, 2020
- Category: Նորություններ
Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը նոր իրավիճակում՝ թիրախավորելով հանրային առողջությունը, սոցիալական պատասխանատվությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական պատասխանատվությունը, պետության և հանրության միջև համագործակցությունը և այլն:
ՀԼԱ-ն մշակել է հանրային իրազեկումն ապահովելու մի քանի եղանակներ։ Ծրագրի միջոցով ստեղծվել են մեդիա արտադրանքի մի քանի տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ, սոցիալական տեսահոլովակներ։
Ստեղծվել է 13 տեսահոլովակ։ Սոցիալական գովազդների ստեղծման գործընթացին մասնակցել են բազմաթիվ դերսաններ, երգիչներ, իրավապաշտպաններ, բժիշկներ, երեխաներ, ուսանողներ՝ իրենց ներդրմամբ մեծացնելով այդ հոլովակների սոցիալական դերն ու ազդեցությունը։ ՀԼԱ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նաև ներառականության սկզբունքի պահպանմանը և իր սոցիալական գովազդներում ապահովել է ժեստերի լեզվով թարգմանություն։
Իրազեկման պաստառների միջոցով հանրությանը ներկայացվել է համավարակից զերծ մնալու խորհուրդները՝ «Տանը մնա», «Մի՛ համբուրվիր», «Միասին հոգ տանենք» շարքերով։
Սոցիալական տեսահոլովակների և պաստառների ամբողջական ցանկը այստեղ է՝
1.#Մնա_տանը Կարմիր լույսից դեպի կանաչը․ հաղթահարենք կորոնավիրուսը միասին
2.#Մնա_տանը, որովհետև բոլորը տանն են
3.Այս հարցում առաջնորդները ոչ մի տարաձայնություն չունեն՝ մնացեք տանը
4.«Նախանձ կորոնա» – #EndCoV նախագիծ
5.«Նախանձ կորոնա» – #EndCoV նախագիծ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ
6.«Նախանձ կորոնա» – #EndCoV նախագիծ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ 1 րոպե
7.#Մնա_տանը Կարմիր լույսից դեպի կանաչը․ հաղթահարենք կորոնավիրուսը միասին (ժեստերի լեզվով թարգմանությամբ)
8.Կորոնավիրուսի և կանխարգելիչ քայլերի մասին Ժեստերի լեզվով թարգմանությամբ
9.Այսօր մենք բոլորս շատ զոհաբերությունների ենք գնում․ մնացեք տանը և եղեք առողջ
10.#մնատանը բարբառներով պաստառների ալբոմ
11.#մնատանը բարբառներ
12.#միհամբուրվիր բարբառներով պաստառների ալբոմ
13.#միհամբուրվիր. բարբառներ
14.Մնա տանը՝ բարբառներով
15.Միասին հոգ տանենք
16.Պատասխանատու քաղաքացի․ իրավապաշտպանների կարծիքը քաղաքացի լինելու մասին 17.ԱՀԿ.կորոնավիրուսը համավարակ (հայերեն ենթագրերը՝ ՀԼԱ նախաձեռնությամբ)
18.Ի՞նչ է միկրո կաթիլը (հայերեն ենթագրերը՝ ՀԼԱ նախաձեռնությամբ)