«Փաստերի ստուգում». լրագրողական նյութերի մրցույթ
- August 31, 2020
- Category: Հայտարարություններ
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական հոսքերին դիմակայելը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուրիս համար։ Ամեն օր համացանցում տարածվում են բազմաթիվ կեղծ, չստուգված տեղեկություններ, որոնք ապակողմնորոշում են հասարակությանը, ներկայացնում են միֆեր և դավադրություններ:
Այս մարտահրավերները միասին հաղթահարելու, ինչպես նաև երիտասարդ և ապագա լրագրողներին փաստարկված մուլտիմեդիա նյութեր պատրաստելու գործում խրախուսելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հայտարարում են փաստերի ստուգման լրագրողական նյութերի մրցույթ:
Մրցույթի պայմանները
- Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված և կամ պատրաստված լինեն 2019թ.-ի օգոստոսի 15-ից մինչև 2020թ-ի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում:
- Նյութերը պետք է պարունակեն փաստերի ստուգման, տվյալների ճշգրտման տարրեր՝ հիմնված տեղեկություն ստանալու հարցումների, փաստերի ստուգման գործիքների, փաստացի աղբյուրների հղումների վրա:
- Թեմաների սահմանափակում չկա, սակայն գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նութերում վեր հանված փաստերի կարևորությունը երկրի սոցիալական և կրթական խնդիրների, Քովիդ 19-ի հետևանքների վերացման, կոռուպցիայի կանխարգելմանն ու վերացմանն ուղղված քայլերի համար:
- Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել 1 լրագրողական նյութ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:
- Ընդունվում են միայն հայերեն նյութերը:
- Նյութերն ընդունվում են առցանց՝ վեբ հղումով.
– հրապարակված նյութերի դեպքում՝ լրատվամիջոցում համապատասխան նյութի ակտիվ հղումը:
– դեռ չհրապարակված նյութերը կարող եք վերբեռնել անվճար առցանց ռեսուրսներում կամ սոցիալական ցանցի ձեր անձնական էջում և նշել հղումը: - Հոդվածների պատրաստման համար հեղինակները կարող են օգտվել ՀԼԱ և ԻԱԿ ստեղծած ուղեցույցից:
Ով կարող է դիմել
- Մինչև 35 տարեկան գործող լրագրողներ,
- Ուսանող-լրագրողներ:
Անվանակարգեր և ձևաչափեր
- Ռադիոնյութ
- Հոդված
- Տեսանյութ
Ներկայացվող լրագրողական նյութը կարող է լինել ռադիոնյութ (փոդքասթ), հոդված (տեքստային նյութ, տեքստային նյութ՝ ուղեկցվող ինֆոգրաֆիկա, ձայնագրություն, հղումներ, ֆոտոպատմություններ և այլն), տեսանյութ (հարցազրույց, ռեպորտաժ, ֆիլմ, ազատ ժանր),:
Յուրաքանչյուր անվանակարգ կունենա 3 մրցութային տեղ, որոնց առաջին տեղերի մրցանակակիրներին կշնորհվի 300.000-ական ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը) դրամական մրցանակ, մյուսներին՝ հավաստագրեր:
Ինչպե՞ս դիմել
- Մրցույթին դիմելու համար հարկավոր է լրացնել դիմում-հայտն այստեղ:
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ:
Գնահատում
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի, փաստերի ստուգման մեխանիզմների և տեղեկություն ստանալու հարցումների արդյունավետ կիրառման սկզբունքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը:
Մանրամասների և կամ հարցերի դեպքում կարող եք զանգել 091435136 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Փաստերի ստուգման լրագրողական նյութերի մրցույթն իրականացվում է «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ: