Վեբինարներ՝ «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակում
- May 22, 2020
- Category: Նորություններ
Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ: Ծրագիրը նպատակաուղղված է խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։
Ի թիվս այլ մեդիա արտադարանքների՝ ծրագրի շրջանակում իրականացվել են երկու տասնյակից ավել վեբինարներ, որոնց հիմքում եղել են մի քանի կարևոր թեմաներ, որոնք համավարակի պայմաններում է՛լ ավելի արդիականացել և ունեցել են մեծ պահանջարկ։ Օրինակ՝ հոգեբանական և հոգեկան առողջության, ծնողավարման ու ինքնախնամքի թեմաներով, որոնք աջակցել են մասնակիցներին և հետևորդներին հաղթահարել հոգեբանական լարվածությունն ու խոչընդոտները արտակարգ դրության, մեկուսացման և ինքնամեկուսացման պայմաններում։
Վեբինարների ցանկը՝ ստորև.
- Մեդիաների կառավարումը ճգնաժամային իրավիճակներում․ BBC-ի փորձը
- Կորոնավիրուս․ տեսանելի ու անտեսանելի վտանգներ
- Կարանտին. ինչո՞ւ է կարևոր ինքնախնամքը սթրեսային իրավիճակում
- Թվային անվտանգություն Արթուր Պապյանի հետ
- Բջջային լրագրություն Էդմոնդ Սաբելլայի հետ․ BBC-ի փորձը
- Մանիպուլյացիա՝ անձի վրա քողարկված ազդեցություն. ինչպե՞ս ճանաչել ու պաշտպանվել
- Թվային հետաքննություններ Հարություն Ծատրյանի հետ
- Մեդիագրագիտություն բոլորի համար
- Սոցիալական մեդիայի կառավարում․ ի՞նչ անել և ի՞նչ չանել
- Եթե կորոնավիրուսը փոխանցվում է աչքերով, սպառնո՞ւմ է տեսողությանը
- Թվային լրագրություն Ահմեդ Զակիի հետ․ BBC-ի շարքը Սիդնեյից
- Կորոնավիրուս – իրականություն և ընկալում
- Կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը հոգեկան առողջութան խնդիր ունեցող մարդկանց վրա
- Ընտանեկան կոնֆլիկտները՝ ճգնաժամային իրավիճակներում. ինչպե՞ս խուսափել կամ կանխել
- Ի՞նչ թեմաներ ներկայացնել մեկ ժամանոց լրատվական թողարկման ընթացքում. ԲիԲիՍի-ի փորձը
- Սթրեսի պատճառները՝ մեր օրերում, հաղթահարման ուղիները
- Երեխաները՝ արտակարգ իրավիճակում. ինչպե՞ս պաշտպանել նրանց բացասական ապրումներից
- «Փաստերի ստուգում. ինչո՞ւ և ինչպե՞ս»․ Վեբինար Ալեքսանդր Մարտիրոսյանի և Հարություն Ծատրյանի հետ
- Ինչու՞ ենք դժվարությամբ հանդուրժում միմյանց, ինչպես վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ
- Ինքնասպանություն՝ տեսակներ, պատճառներ, կանխարգելում
- Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում