Նորություններ

ՀԼԱ-ն հրապարակում է http://covid.pjc.am/ կայքը

Հանրային լրագրության ակումբը հրապարակում է նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ՝ վիզուալ և տեքստային բովանդակությամբ հարուստ կայքը, որը ստեղծվել է «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը նպատակաուղղված է խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Այն թիրախավորում է հանրային առողջությունը, սոցիալական պատասխանատվությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական պատասխանատվությունը, պետության և հանրության միջև համագործակցությունը և այլն։  Ծրագրի շրջանակներում ստեղծվել է covid.pjc.am որտեղ ներկայացված են ծրագրի շրջանակներում ստեղծված արտադրանքները:

Կայքը բաղկացած է մի քանի բաղադրիչներից.

  • Քրոնիկոնայստեղ դուք կարող եք տեսնել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից հրապարկված կարևոր նորություններն ու հայտարարությունները, ինչպես պաշտոնական անձանց և հանրային դեմքերի կողմից, այնպես էլ արժանահավատ և փաստարկված այլ աղբյուրներից։ Ըստ օրերի ներկայացված են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված որոշումները, ամենօրյա վիճակագրությունները և հանրային ելույթները։
  • Ֆոտոցուցահանդես – այս բաժնում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Հայաստանում արտակարգ դրության օրերը: Ֆոտոցուցահանդեսում տեղ են գտել նաև առանձնահատուկ և տարբերվող դեպքերը, կառավարության որոշումները, որոնք արտահայտված են վիզուալ կերպով:
  • Ոլորտներ (ֆիլմարտադրություն) – Փաստագրական ֆիլմի ստեղծման գործընթացում ՀԼԱ-ն իրականացրել է հարցազրույցներ, հետազոտություններ և ուսումնասիրություններ առողջապահության, կրթության և սոցիալական վիճակի վերաբերյալ, որոնք կայքում ներկայացված են ըստ ոլորտների։ Շեշտը դրվել է ոլորտի փորձագետների և շահառուների կարծիքի և դիրքորոշման արտահայտման, փաստացի իրավիճակի նկարագրության և սեփական փորձի ներկայացման վրա։ Ֆիլմերը բազմակողմանիորեն արտացոլում են իրականությունը և ներկայացնում են կառավարության արձագանքը ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Այս բաժինը թարմացման փուլում է։
  • Գլխավոր էջայստեղ ներկայացված են ծրագրի շրջանակներում ստեղծված արտադրանքների վերաբերյալ կարճ տեղեկություններ: ՀԼԱ-ն մշակել է հանրային իրազեկումն ապահովելու մի քանի եղանակներ։ Կայքում հրապարակվել են մեդիա արտադրանքի մի քանի տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ։

Կայքում արտացոլված է նաև «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը: Ծառայության նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։  Այս ծառայությունը բացառիկ է և՛ իր տեսակով, և՛գործընկերության մակարդակով։ Հասարակական կազմակերպության, հայաստանյան և միջազգային ՏՏ ընկերությունների ուժերի և ռեսուրսների մեկտեղման արդյունքում ստեղծվել է նորարարության կիրառմամբ այնպիսի ծառայություն, որը կիրառելի կարող է լինել ցանկացած արտակարգ իրավիճակում (Facebook – ֆեյսբուքյան էջ, Messenger – չաթբոտ մեսենջեր, Telegram – Տելեգրամ ալիք):

Հանրային իրազեկման բաղադրիչում անմասն չեն մնացել սոցիալական գովազդները, որոնք նկարահանվել են ՀԼԱ-ի կողմից։ Սոցիալական գովազդների ստեղծման գործընթացին մասնակցել են բազմաթիվ դերսաններ, երգիչներ, իրավապաշտպաններ, բժիշկներ, երեխաներ և ՀՀ քաղաքացիներ՝ դրանով այն մատչելի և հասանելի դարձնելով հանրության բոլոր խմբերի համար։

  • ՀետազոտությունՀանրային լրագրության ակումբի պատվիրակմամբ իրականացվել է հետազոտություն՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում՝ լրագրողների, ԶԼՄ-ների համար բարդ և հաճախ անհասկանալի դրություն ստեղծելով։ Բացի այդ, այս բաժնում ներկայացված են նաև ԲՀՀ Հայաստանի աջակցությամբ իրականացված այլ հետազոտություններ:

_________________

Սույն ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:

Ծրագրի արտադրանքներում և հրապարակվող կայքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ԲՀՀ – Հայաստանի դիրքորոշման հետ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend