Նորություններ

Հունիսի 26-ը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օր

Ամեն օր կանանց, տղամարդկանց և երեխաների ենթարկում են խոշտանգման կամ խախտում են նրանց իրավունքները՝ նրանց արժանապատվությունը և որպես մարդ՝ արժեքավոր լինելու զգացումը խաթարելու դիտավորությամբ: Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օրը ստեղծվել է՝ առաջ մղելու համար ՄԱԿ-ի նպատակը` իսպառ արմատախիլ անելու խոշտանգումները և հասնելու այն բանին, որ արդյունավետ իրագործվի 1987 թ. ուժի մեջ մտած Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան: Այս օրը կոչ է անում պետություններին աջակցելու Խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամին և ամրապնդելու օրենքները, որպեսզի միջազգային հանրությունն ավելի շատ խոշտանգողների կարողանա պատասխանատվության ենթարկել։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1997 թ. A/RES/52/149 բանաձևով:

Ստորև ներկայացված են Բաց հասարակության հիմնադրամների Արդարադատության նախաձեռնության (Justice Initiative) մշակած ուղեցույցները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով կամ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողով խոշտանգումերի մասին բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ:

Toolkit on Complaints on Torture to UN CAT and HRC May 5 2020 RUS DB ML

Toolkit on Complaints on Torture to UN CAT and HRC APPENDIX RUS DB ML 5.6.2020



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend