Նորություններ

Մեդիա խաչբառ․ մրցույթի արդյունքներն ամփոփված են

Հանրային լրագրության ակումբն Ամանորին ընդառաջ հայտարարել էր մեդիա խաչբառի մրցույթ՝ խոստանալով հաճելի և թվային անակնկալներ 2022-ին։

Հայտերի դիտարկման արդյունքում առանձնացվել են երեք մասնակիցներ, որոնք առավել ճշգրիտ են լրացրել խաչբառը:

Մրցանակների խաղաղրկությունը չի կազմակերպվել, քանի որ մասնակիցները հիմնականում չեն կարողացել ճշգրտորեն լրացնել այն։

Հայտերի դիտարկման արդյունքում ներկայացվում են լավագույն երեք մասնակիցները՝

Գևորգ Թովմասյան (անլար ականջակալ Remax TWS7)

Աստղիկ Ասատրյան (Մեդիագիտակ խաղ՝ մեդիագրագիտության կանոններով)

Սարգիս Այվազյան (խելացի ժամացույց T500+Pro)

Առաջիկա օրերին ՀԼԱ-ն կկապվի հաղթող մասնակիցների հետ և կփոխանցի մրցանակները։

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend