Նորություններ

Պարզ հարցեր․ տեսանյութերի երկրորդ շարք

«Պարզ հարցեր»-ի երկրորդ շարքը բաղկացած է երկու տեսանյութերից։ Այս շարքում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքի փորձագետ Տաթև Թոխյանը պատասխանում է #պարզհարցերի՝ անչափահասների աշխատանքային իրավունքի և գործադուլի մասին։

Անչափահասների աշխատանքային իրավունք
Տեսանյութում մասնագետը խոսում է անչափահասների աշխատել սկսելու համար սահմանված տարիքային շեմերի, նրանց հետ կնքվող պայմանագրի պայմանների, ծնողի/հոգաբարձուի/խնամակալի իրավունքների, անչափահասների համար սահմանվող աշխատանքային օրերի ու ժամերի մասին։

Գործադուլ
Տեսանյութում մասնագետը խոսում է գործադուլ հայտարարելու նախապայմանների, գործադուլի ընթացքում պայմանագրի ճակատագրի, աշխատավարձի վճարման կարգի և այն ոլորտների մասին, որտեղ գործադուլն արգելված է։

«Պարզ հարցեր»-ը ձևաչափ է, որը ստեղծվել է բարդ հարցերի մասին պարզ խոսելու համար։ Տեսանյութերն ի սկզբանե մշակվել ու հարմարեցվել են սոցիալական ցանցերի՝ մասնավորապես Ինստագրամ և Տիկ-Տոկ հարթակների ձևաչափային ու բովանդակային պահանջներին։ Այս շարքը փորձ է՝ ցույց տալու, որ անգամ ամենաբարդ թվացող երևույթների մասին կարելի է խոսել մատչելի լեզվով՝ չմոռանալով նաև թիրախային այն լսարանին, որն օգտագործում է վերոնշյալ սոցիալական ցանցերը․ չէ՞ որ աշխատանքային իրավունքը շատ ընդգրկուն է և հետաքրքիր՝ համեմատաբար ավելի լայն հանրությանը։

Տեսանյութերի այս շարքում մասնագետներին տվել ենք պարզ ու միամիտ հարցեր՝ ստանալով հակիրճ, գրագետ ու ՊԱՐԶ պատասխաններ։ Տեսանյութերի առաջին շարքում «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ իրավաբան Անի Նազարյանը պատասխանում է #պարզհարցերի՝ աշխատավարձի, աշխատանքային պայմանագրի և ամենամյա արձակուրդի մասին։

Տեսանյութերի վրա աշխատել են՝ Սոֆի Թովմասյանը (լրագրող), Հրայր Սիրականյանը (օպերատոր) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)։

Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend