Հայտարարություններ

Ծրագրերի օգնականի թափուր հաստիք՝ ՀԼԱ-ում

ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի օգնական

 ՎԱՅՐԸ` Երևան

 ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Սեպտեմբերի 21-ը ներառյալ

 ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Նոյեմբերի 1

 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

 ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ

 

 Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության Ծրագրերի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով աշխատասեր է, նորարար, նախաձեռնող, սիրում է թիմային աշխատանքը, հարգում է վերջնաժամկետները։

Հիմնական պարտականությունները՝

  • Աջակցել կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողություններին և իրականացմանը` կատարելով ծրագրերի ղեկավարի և կազմակերպության ղեկավարի հանձնարարությունները։
  • Աշխատանքը կատարել ՀԼԱ և դրամաշնորհառու կազմակերպության ներքին ընթացակարգերին և պահանջներին համապատասխան։
  • Պատասխանատու լինել ծրագրերի գործողություններից բխող աշխատանքների պլանավորման, իրականացման համար, կազմել գործողություններից բխող աշխատանքային պլաններ։
  • Մշակել, պատրաստել ծրագրերի մասին իրազեկման նյութեր, սահիկաշարեր, սոցիալական մեդիայում իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակություն, նպաստել դրա տարածմանը։ Ապահովել ծրագրերի մասին ստեղծվող մեդիա բովանդակության հրապարակումները ՀԼԱ կայքերում, սոցիալական ցանցերում։
  • ՀԼԱ ծրագրերի ղեկավարի, ՀԼԱ ղեկավարի հանձնարարությամբ համակարգել ծրագրերի գործողությունների համապատասխան բաղադրիչները։
  • Մասնակցել ծրագրերի համար մասնագետների, փորձագետների ընտրության գործընթացներին՝ պատրաստելով ընտրության համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը։
  • Ներգրավվել ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման գործընթացներում՝ իրականացնելով տվյալների հավաքագրումը՝ համաձայն մշակված պլանի։
  • Համակարգել ծրագրային միջոցառումների մասնակիցների հավաքագրման  գործընթացը։
  • Ստեղծել ծրագրի հանրայնացման համար անհրաժեշտ նյութերը՝ համագործակցելով Հաղորդակցության մասնագետի հետ։
  • Տեղեկացնել Ծրագրերի ղեկավարին ծրագրային արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։ Պատրաստել կատարած աշխատանքների մասին ծրագրային հաշվետվություններ։
  • ՀԼԱ ծրագրերի ղեկավարի, ՀԼԱ ղեկավարի համաձայնությամբ ներկայացնել ՀԼԱ-ն և ծրագրերը՝ տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
  • Ապահովել աշխատանքային փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվացումը և գաղտնիությունը։
  • Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ՀԼԱ գործընկերների և գործընկեր կառույցների միջև դրամաշնորհառուների և շահառուների հետ, ինչպես նաև ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ: Մասնակցել ՀԼԱ ինստիտուցիոնալ զարգացման գործընթացներին։
  • Անհրաժեշտության դեպքում մշակել ծրագրերի թեմաներին առնչվող համառոտագրեր։
  • Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ։ Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց գործիքներ։
  • Տրամադրել ընդհանուր վարչական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ փաստաթղթերի սքանավորում և պատճենահանում։
  • Կազմակերպել աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները, կեցավայրերի ամրագրումը։
  • Կազմել և պահպանել կոնտակտային տվյալների ցանկեր, համակարգել կոնտակտային բազաները։
  • Պահպանել և արխիվացնել ծրագրային ու ընդհանուր ֆայլերը՝ պատշաճ ու ապահով կերպով։
  • Հետևել և ապահովել գրասենյակի տարածքի, պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակը։
  • Անհրաժեշտության և/կամ ծրագրային կարիքներից ելնելով՝ թարմացնել ՀԼԱ-ին առնչվող առցանց հարթակները։  Կատարել ուղիղ հեռարձակումներ կազմակերպության միջոցառումներից։
  • Ներգրավվել կազմակերպության համար այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրերում՝ համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքների ու բովանդակային նյութեր ստեղծելու նպատակով։
  • Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
  • Կազմակերպության ղեկավարի որոշմամբ ներգրավվել այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրային գործողություններում։

Պահանջվող հմտությունները և փորձը՝

  • Բարձրագույն կրթություն՝ լեզվաբանական, լրագրության, կառավարման, հաղորդակցության կամ համանման ոլորտներում։
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ նախագծերի, ծրագրերի համակարգման ոլորտում։
  • Սոցիալական մեդիա գործիքների իմացություն, դրանց կիրառման փորձ՝ աշխատանքային գործընթացում։
  • Անգլերենի և ռուսերենի խոսակցական մակարդակ։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ. փոստին` [email protected]՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Project_ Assistant_NAME_SURNAME»:

Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են Ձեր մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience.
Send this to a friend