Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ընտրություններից հետո․ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը» խորագրով քննարկմանը, որը տեղի կունենա ս/թ հուլիսի 10-ին՝ ժամը 16:00-18:00-ին։
🔎Քննարկման նպատակն է անդրադառնալ 2026թ-ի ընտրական գործընթացների համատեքստում Հայաստանի քաղհասարակության ու մեդիայի արձանագրած մարտահրավերներին, ամփոփել Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի արդյունքներն ու քարտեզագրել առաջիկա անելիքները։
Այս քննարկմանը կներկայացվեն նաև «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում․ Հայաստան–Մոլդովա փորձը հիբրիդային սպառնալիքների դիմագրավման գործում» աշխատաժողովի շրջանակում հավաքագրված և մշակված «Դիմակայունության ճանապարհային քարտեզի» առաջարկությունները։
ℹ️Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու պանելային քննարկում, ինչպես նաև, Մոլդովայի հետաքննական լրագրության ու քաղհասարակության շրջանակների ներկայացուցիչների առցանց մասնակցություն։
☝️Մասնակցել կարող են քաղաքացիական հասարակության, մեդիա կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հաղորդակցության մասնագետներ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ սույն հայտով։
Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 5, 2026թ․
Օրակարգը և քննարկման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված մասնակիցներին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի և հաղորդակցության համակարգող Վիկտորյա Մելքոնյանի հետ ([email protected] / +37494274727):
🤝Աշխատաժողովն անցկացվում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի շրջանակներում։ Այն հնարավոր է դարձել Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի աջակցությամբ։
Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը 2026 թվականի ընտրություններից առաջ՝ ուսումնասիրելով Մոլդովայի փորձը արտաքին միջամտություններին և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ոլորտում։
*Հավելյալ տեղեկատվություն
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ)-ի նախաձեռնությամբ, Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի շրջանակներում, մարտ ամսին կազմակերպվեց Մոլդովա ճանաչողական այց։ Արդյունքում ստեղծվելու են հետաքննական ձևաչափով լրագրողական նյութեր մասնակից լրագրողների կողմից։
Նույն նախագծի շրջանակներում, մայիսի 23-ին, Երևանում տեղի ունեցավ «Ժողովրդավարական դիմակայության ամրապնդում․ Հայաստան–Մոլդովա փորձը հիբրիդային սպառնալիքների դիմակայման գործում» աշխատաժողովը՝ Մոլդովայից և Հայաստանից ճանաչված հետաքննող լրագրողների մասնակցությամբ։
