Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

«Գողացված ընտրության» շղթան․ փոքր ալիքներից մինչև ռուսական պետական մեդիա

Նկարի աղբյուր՝ Civilnet.am

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրվա գիշերը կրեմլյան քարոզիչ  Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live ալիքում հրապարակված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարեց, թե Հայաստանում սկսվել է «լույսի զանգվածային անջատում», ինչը «մեղմ ասած, որոշակի կասկածներ է առաջացնում»։ Ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունեցող ալիքում գրառումը հավաքել է 75,000-ից ավելի դիտում դիտում։

Թեման շրջանառության մեջ էր հայտնվել քվեարկության ավարտից րոպեներ առաջ։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ և նույնական տեքստով գրել էին, թե յոթ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարզաբանել էր, որ իսկապես եղել է կարճատև վթարային անջատում, սակայն էլեկտրամատակարարումը վերականգնվել է րոպեների ընթացքում։

Մոտ 900 գրառումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք տարածվել են կանխատեսելի երթուղիներով․ նույն տեքստերը րոպեների տարբերությամբ հայտնվել են տարբեր ալիքներում՝ փոքր անանուն հարթակներից հասնելով ռուսական պետական մեդիա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ-ի կողմից՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի և Գերմանական Մարշալ հիմնադրամ-ի աջակցությամբ։

Հոդվածում արտահայտված տեսակետներն ու գնահատականները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշումը։

Կիսվել :