«Կովիդ-19 արագ արձագանքում»

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը, որի իրականացման աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։
Ծրագիրը նպատակաուղղված էր խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Այն թիրախավորում էր հանրային առողջությունը, սոցիալական պատասխանատվությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական պատասխանատվությունը, պետության և հանրության միջև համագործակցությունը և այլն։ Նորարարությամբ տարբերավող այս ծրագիրը բաղկացած էր մի քանի բաղադրիչներից․
- Փաստագրման բաղադրիչ (ֆիլմարտադրություն) – Փաստագրական ֆիլմի ստեղծման գործընթացում ՀԼԱ-ն իրականացրել է հարցազրույցներ, հետազոտություններ և ուսումնասիրություններ առողջապահության, կրթության, տնտեսության, մեդիայի և տեղեկտվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Շեշտը դրվել է ոլորտի փորձագետների և շահառուների կարծիքի և դիրքորոշման արտահայտման, փաստացի իրավիճակի նկարագրության և սեփական փորձի ներկայացման վրա։
- Տեղեկատվական բաղադրիչ (հանրային իրազեկում) – ՀԼԱ-ն մշակել է հանրային իրազեկումն ապահովելու մի քանի եղանակներ։ Ծրագրի միջոցով ստեղծվել են մեդիա արտադրանքի մի քանի տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ։ Վեբինարների հիմքում եղել են մի քանի կարևոր թեմաներ, որոնք համավարակի պայմաններում է՛լ ավելի արդիականացել են և մեծացրել են պահանջարկն իրենց նկատմամբ, օրինակ՝ հոգեբանական թեմաներ, որոնք աջակցել են մասնակիցներին և հետևորդներին հաղթահարել հոգեբանական լարվածությունն ու խոչընդոտները արտակարգ դրության, մեկուսացման և ինքնամեկուսացման պայմաններում, բժշկական թեմաները՝ սեփական առողջության պահպանման վերաբերյալ, եղել են նաև փաստերի ստուգման և տեղեկությունների ճշգրտման, մեդիագրագիտության և քննադատական մտածողության վերաբերյալ մի շարք թեմաներ։ Պաստառների միջոցով հանրությանը ներկայացվել է համավարակից զերծ մնալու խորհուրդները՝ «Տանը մնա», «Մի՛ համբուրվիր», «Անիմացիոն խորհուրդներ» շարքերով։
Այս բաղադրիչում ստեղծվել է նաև չաթբոտ ծառայությունը, որը երկլեզու (հայերեն և անգլերեն) համակարգով աջակցում է օգտատերերին՝ պատասխանելով իրենց հարցերին՝ պատասխանների մեջ ներառելով նորություններ, պաշտոնական հրապարակումներ, վիճակագրություններ, առողջապահական խորհուրդներ և այլն։
Հանրային իրազեկման բաղադրիչում անմասն չեն մնացել սոցիալական գովազդները, որոնք նկարահանվել են ՀԼԱ-ի կողմից։ Սոցիալական գովազդների ստեղծման գործընթացին մասնակցել են բազմաթիվ դերսաններ, երգիչներ, իրավապաշտպաններ, բժիշկներ, երեխաներ և ՀՀ քաղաքացիներ՝ դրանով այն մատչելի և հասանելի դարձնելով հանրության բոլոր խմբերի համար։ ՀԼԱ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նաև ներառականությանը և իր սոցիալական գովազդներում ապահովել է համաժամանակյա ժեստերի լեզվով թարգմանությունը։
- Տվյալների հավաքագրման բաղադրիչ (տեղեկատվության հավաքագրում) – Այս բաղադրիչով իրականացվել է ծրագրային արտադրանքների մեկտեղում ընդհանուր հարթակում, որտեղ նաև զետեղված է դեպքերի, իրադարձությունների և նորությունների ժամանակագրական ժապավենը (խրոնիկա)։ Այն մշտապես թարմացվում է և այցելուներին է ներկայացնում Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրվանից մինչ այժմ տեղի ունեցածը՝ ըստ ժամանակագրական հերթականության։
Հայաստանում նոր կորոնավիրուսի տարծման տեմպերը մեղմացնելու, հանրային առողջությունը պահպանելու, ստեղծված այս միջավայրում առավել հարմարավետ և ադապտատիվ ապրելու և առկա խոչընդոտները համատեղ հաղթահարելուն ուղղված այս ծրագիրն իր բազմաբևեռ մոտեցմամբ թիրախավորել է Հայաստանի ողջ բնակչությանը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով տեղեկատվական հոսքերի զարկերակը, ներկայացնելով անհրաժեշտն ու պահանջվածը, ապահովելով փոփոխությունների այս շրջանի անցումային փուլի կայունությունը։
Նորություններ
-
«ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան
«Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։ Վարուժան Հոկտանյանը համոզված է,
April 18, 2025 -
«Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եղել է անմիջական և էական։ Բայց հիմա ակնկալում ենք, որ ընդունված փաստաթուղթը իրականություն դառնա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարությանը։ Արթուր Սաքունցն անբավարար գնահատեց Ոստիկանության 2020-2022 թթ․
April 4, 2025 -
«Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ են բարձրացնում «տակից» տեղի ունեցող գործընթացները»․ Դանիել Իոաննիսյան
«Ընտրությունների վրա ազդող մի քանի բաղադրիչ կա՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք կամ ընտրակաշառքին նմանվող գործողություններ, կրիմինալ կապերի օգտագործում և մեծ բիզնեսի ազդեցություն։ Գյումրիի ավագանու ընտրություններին մեծ բիզնեսի ազդեցություն չենք տեսել, բայց մյուս երեք դրսևորումները տեսել ենք։ Ես չեմ կարող գնահատել, թե դրանք ինչքան են ազդել, բայց չեմ կարող չասել, որ չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»,- «Ա1+»-ի
April 4, 2025 -
Ընտրովի արդարադատությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն և քննարկում՝ Արմավիրում
Գրանցվել այստեղ մինչև ապրիլի 9-ը Ապրիլի 11-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի «Նուկ» քաղաքացիական ակումբ-թեյարանում (Սայաթ-Նովա 122) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։ Ֆիլմը նվիրված է
April 3, 2025 -
Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ
Մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
March 28, 2025
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme) Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման
April 16, 2025 -
Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․ Բյուջե՝ 9,000 եվրո Ծրագրի ամփոփ նկարագրություն Ծրագիրը
February 18, 2025