Նորություններ

Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերն աճել են 50 %-ով

2020 թվականի մարտի 11-ին Չինաստանում գրանցված եւ հետագայում ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց համավարակ[1]։ Համավարակի հայտարարումը ոչ միայն նոր մարտահրավեր էր առողջապահական համակարգի համար, այլեւ՝ առավել ակներեւ դարձրեց այն բոլոր քաղաքական, սոցիալական եւ համակարգային խնդիրները, որոնք պահանջում են պետության կողմից գործողությունների իրականացում։

Համավարակի արդյունքում ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրության իրավիճակ[2]։ Հարկ է նկատել, որ արտակարգ դրության պայմաններում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ հանրային առողջապահական գլոբալ խնդիր ողջ աշխարհում[3]

Արտակարգ դրության պայմաններում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ (Կոալիցիա) անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ, որից 172-ն ընտանեկան բռնության վերաբերյալ, ապրիլ ամսին՝ 750 զանգ, որից 250-ն ընտանեկան բռնության վերաբերյալ եւ մայիս ամսին արձանագրվել է 915 զանգ, որից 256-ն ընտանեկան բռնության վերաբերյալ։

Համեմատելով եւ վերլուծելով այս ցուցանիշը` կարող ենք հստակ  նկատել, որ ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը. եթե մարտ ամսին փետրվարի համեմատ 30% աճ էր գրանցվել, ապա ապրիլին այն կազմում էր՝ 40%, իսկ մայիսին՝ համապատասխանաբար 50%։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ՝ կորոնովիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակահատվածում գենդերային բռնության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend