Հայտարարություններ

Ուշադրություն. Հետազոտության մրցույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020թ. Նոյեմբերի 6-ը, ժամը՝ 18:00-ը

Հաշվի առնելով այն, որ Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հայտարարված ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրերի, մեթոդական ուղեցույցների, ինչպես նաև չափորոշիչների ուսումնասիրություն անցկացնելու մրցույթի նախօորոք հայտարարված վերջնաժամկետից առաջ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որոշվել է կատարել վերջնաժամկետի փոփոխություն։

Հետազոտություն անցկացնելու համար հայտեր ներկայացնելու մրցույթի ժամկետը երկարաձգվում է մինչև 2020թ. Նոյեմբերի 6-ը, ժամը 18:00-ը:

Մինչև այժմ ներկայացված հայտերը նորից ներկայացնելու կարիք չկա։ Հայտերի ներկայացման ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում եմ անցեք հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

«Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտությանուղղությամբ միջամտություն» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ դեսպանատան տեսակետների հետ:

Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով այս հղմամբ:

«Հանրային Լրագրության Ակումբ» ՀԿ-ի առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

ՀԼԱ տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend