Հայտարարություններ

Վեբինար. Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով. Ֆինլանդիայի փորձի փոխանակում

Ինչպե՞ս են Ֆինլանդիայում կրթական համակարգի միջոցով պայքարում ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ,  ինչու՞ է ֆիննական փորձը համարվում հաջողված։

 

Այսօր  մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ մեդիագրագետ լինելը էական անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար:  Պատերազմական իրավիճակներում ավելի քան կարևոր է մեդիագրագետ վարքը, որը հնարավոր է միայն մեդիագրագիտության հմտություններ և գործիքներ ուսումնասիրելու շնորհիվ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի պաշտպանված են այն հասարակությունները, որոնք մեդիագրագիտություն սկսում են ուսումնասիրել մարդու զարգացման վաղ տարիքում: Ֆինլանդիան, որը որդեգրել է մեդիագրագիտություն ուսումնասիրելու լավագույն մոտեցումներից մեկը՝ մշակելով մեդիագրագիտության պետական քաղաքականություն, համարվում է առաջատարն այս ուղղությամբ: 

 

Նոյեմբերի 30-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրային լրագրության ակումբը կանցկացնի վեբինար՝ «Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով. Ֆինլանդիայի փորձի փոխանակում» թեմայով, Ֆինն մեդիափորձագետ Լաուրի Պալսայի առաջնորդությամբ, որի ընթացքում նաև անդրադարձ կկատարվի վերը նշված բոլոր հարցերին:

Լաուրի Պալսան Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի (KAVI) ավագ խորհրդական է:

Վեբինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել համագործակցային քաղաքականության մշակման նպատակը և մեթոդները՝ հիմնվելով Ֆինլանդիայի մեդիագրագիտության քաղաքականության վերանայման պատկերացումների և Ֆինլանդիայի ուսումնական ծրագրի հիմքում ընկած ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Վեբինարի ընթացքում կտրամադրվի հայերեն համաժամանակյա թարգմանություն, խնդրում ենք նախապես գրանցվել անցնելով հետևյալ այս հղմամբ։

Վեբինարը հեռարձակվելու է  նաև Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ:

 

Վեբինարին մասնակցությունն անվճար է։

 

Մեզ կարող եք հետևել և ծանոթանալ մեր նորություններին՝ հետևելով մեզ սոցիալական տարբեր ցանցերում՝

Facebook – https://www.facebook.com/publicjournalismclub

Facebook – https://www.facebook.com/mediacenterarmenia

Instagram – https://www.instagram.com/publicjournalismclub/

Telegram – https://t.me/pjcarmenia

Twitter – https://twitter.com/pjcarmenia

Twitter – https://twitter.com/pjcmediacenter

Youtube – https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Youtube – https://www.youtube.com/user/Pjournalismclub

 

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը սույն թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նախադպրոցական կրթական հիմնական(4-6 տարիքային խումբ) ծրագրի և նախադպրոցական կրթական չափորոշիչների վերաբերյալ ուսումնասիրություն, ինչպես նաև  պատրաստվելու են ուսուցողական նյութեր, թարգմանվելու և հրապարակվելու են հեքիաթի ձևաչափով գրքեր, որոնք երեխաների տարիքին համարժեք բովանդակությամբ ուսուցանում են թվային անվտանգություն և քննադատական մտածողություն։

Ծրագրի շրջանակներում անցկացվելու են վեբինարներ, որոնք վարելու են մեդիափորձագետներ Ամերիկայից և Ֆինլանդիայից: Վեբինարները նախատեսված են ոլորտի փորձագետների, ուսուցչական կազմի, մանկապարտեզների տնօրենների և ոլորտով հետաքրքրված բոլոր  հետաքրքրված անձանց համար: Ինչպես նաև իրականացվելու է մեկ սեմինար՝ ԱՄՆ-ից փորձագետի մասնակցությամբ:

Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղմամբ։

 

_________________________

«Հանրային Լրագրության Ակումբ» ՀԿ-ի առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

 ՀԼԱ տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

 

 

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected]

էլ. հասցեներով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend