Դասընթացներ

Սեմինար․ Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասավանդումը վաղ մանկության կրթության գործընթացում

Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունը ժամանակակից աշխարհում կարևորագույն դեր և նշանակություն ունեն։ Այս մասին փաստում են հետազոտությունները՝ ընդգծելով հատկապես ուսուցչի դերը մեդիագրագետ հասարակություն կրթելու գործում։

Ամերիկացի մեդիափորձագետ, Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար Շերրի Քուլվերը գալիս է Հայաստան։

Եթե հետաքրքրեցինք այս տեղեկատվությամբ, ուրեմն շարունակեք կարդալ և ծանոթանալ մանրամասներին։

Հունիսի 22-ին, Երևանում տեղի կունենա մեկօրյա բացառիկ սեմինար «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասավանդումը վաղ մանկության կրթության գործընթացում» թեմայով, որը կվարի ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար, մեդիափորձագետ Շերրի Քուլվերը։

Սեմինարն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Շերրի Քուլվերը, որ երկար տարիներ զբաղվում է երեխաների մեդիագրագիտության ուսումնասիրությամբ, կարծում է, որ տեխնոլոգիաների կիրառումն արգելելն ամենասխալ մոտեցումն է. սկսած 5-6 տարեկանից պետք չի արգելել կամ վախեցնել, պետք է օգնել ճիշտ կիրառել, կայացնել ճիշտ որոշումներ, հասկանալ եւ վերլուծել այդ կիրառությունը։

Ավելի վաղ տարիքում պարտադիր չէ տեխնոլոգիաների կիրառությունը, բայց անհրաժեշտ է մեդիայի մասին խոսակցությունը, քննարկումը։

Սեմինարը բացառիկ հնարավորություն կտա ՆՈՒՀ դաստիարակներին նոր գիտելիք ու տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար։ Այս հմտությունները խիստ անհրաժեշտ են հատկապես այն դեպքում, երբ նախադպրոցական պետական կրթության կրթական չափորոշչում մեդիակրթությունը հանդիսանում է որպես առանձին կարողունակություն։

Այս սեմինարին մասնակցելու հնարավորություն կստանան Հայաստանի 20 ՆՈՒՀ դաստիարակներ։ Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և մինչև հունիսի 14-ը լրացնել մասնակցության հետևյալ հայտը։

Սեմինարի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։

 

Սեմինարին մասնակցությունն անվճար է։

Մարզային մասնակիցների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝

📩 [email protected] , [email protected] էլ. հասցեներով

📞 +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է« Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

 

 

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend