Ծրագրի անվանում․ ԱԱԱՄ ՝ Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն։
Ծրագրի աջակից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Ծրագրի ժամկետներ ՝ 2020 թ․ սեպտեմբեր – 2021 թվականի ապրիլ
Ծրագրի բյուջեն՝ 42.790 ԱՄՆ դոլար։
Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:
Ծրագրի ուշադրության կենտրոնում են եղել վաղ տարիքային և նախադպրոցական կրթական ծրագրերը։
Ծրագիրը նպաստել է նաև ուսուցիչների և ծնողների հմտությունների զարգացմանը` նրանց հնարավորություն տալով նոր ու իրազեկված մոտեցումներ ցուցաբերել ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին առնչվող բարդ մարտահրավերներին:
Նպատակներն ու ակնկալվող արդյունքները.
ա) ուսումնասիրել ազգային ուսումնական պլանը, մեթոդական գրականությունը, չափորոշիչները և վեր հանել Հայաստանում նախադպրոցական կրթական համակարգում տեղեկատվական և մեդիագրագիտության ուսուցման միջամտության և բարելավման հնարավորություններ՝ տեղացի, ԱՄՆ-ի և ֆինլանդիայի փորձագետների աջակցությամբ,
բ) տրամադրել բարձրորակ հայերեն նյութեր մեդիա և տեղեկատվական գրագիտության վերաբերյալ` նախատեսված նախադպրոցական տարիքի համար՝ թարգմանելով և հրապարակելով միջազգայնորեն ճանաչված թեմատիկ, հեքիաթ-գրքեր,
գ) օգնել ուսուցիչներին զարգացնել մեդիա և տեղեկատվական գրագիտություն դասավանդելու իրենց կարողությունները։
Ծրագրին առանչվող հայտարարություններ և նորություններ՝
[stm_news loop=”size:5|post_type:post” posts_per_row=”1″ disable_preview_image=”disable” img_size=”medium”]
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
[stm_news loop=”size:2|order_by:date|order:DESC|post_type:project|tax_query:115″ posts_per_row=”1″]
