
Ադմինիստրատիվ օգնականի և առցանց հեռարձակումների պատասխանատուի ազատ հաստիք՝ ՀԼԱ-ում
- November 2, 2023
- Category: Հայտարարություններ
Հաստիք՝ Ադմինիստրատիվ օգնական
Վայր՝ Երևան (Սարյան 12)
Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 10-ը ներառյալ
Աշխատանքը սկսելու ամսաթիվ՝ անմիջապես
Կազմակերպություն՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ (ՀԼԱ)
Դրույք՝ մեկ դրույք
Հաստիքի նկարագրություն
Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության Ադմինիստրատիվ օգնականի և առցանց հեռարձակումների պատասխանատուի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է կատարել այն սահմանված ժամկետներում։ Ադմինիստրատիվ օգնականն աշխատելու է կազմակերպության Ծրագրերի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է աշխատակիցներին գործավարական, գնումների գործընթացի և նյութատեխնիկական աշխատանքների իրականացման հարցում՝ ապահովելով գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը։
Աշխատանքային պարտականությունները.
- Իրականացնել կազմակերպչական ու ադմինիստրատիվ աշխատանքներ,
- Իրականացնել ՀԼԱ միջոցառումներից առցանց հեռարձակումներ՝ ՀԼԱ տեխնիկական բազայի հիման վրա,
- Դիմավորել և ուղղորդել գրասենյակի այցելուներին, ապահովել հյուրընկալ մթնոլորտ,
- Պատասխանել զանգերի, վերահասցեավորել դրանք համապատասխան աշխատակցի,
- Հետևել կազմակերպության էլ. փոստի հասցեներին՝ ստացված նամակները պատշաճ բաշխելով աշխատակիցներին,
- Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ,
- Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց հարթակներ,
- Տրամադրել ընդհանուր վարչական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ փաստաթղթերի սքանավորում և պատճենահանում,
- Կազմակերպության միջոցառումների շրջանակում իրականացնել լոգիստիկ աշխատանքներ,
- Իրականացնել կազմակերպության համար անհրաժեշտ նյութատեխնիկական գնումներ,
- Կազմակերպել աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները, կեցավայրերի ամրագրումը,
- Կազմել և պահպանել կոնտակտային տվյալների ցանկեր, համակարգել կոնտակտային բազաները,
- Կազմակերպել գնումների գործընթացը,
- Պահպանել և արխիվացնել ծրագրային ու ընդհանուր ֆայլերը,
- Հետևել գրասենյակի տարածքի, պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակին, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանք,
- Իրականացնել էլեկտրոնային հաղորդակցություն կազմակերպությանը ծառայություններ մատուցող կառույցների ու ընկերությունների հետ,
- Աջակցել ծրագրային թիմերին կազմակերպչական աշխատանքներում,
- Աջակցել հաղորդակցության թիմին սոցիալական մեդիայի հարթակներում իրականացվող աշխատանքներում,
- Պարբերաբար թարմացնել ՀԼԱ, Մեդիա կենտրոն և ՀԼԱ կրթական հարթակի կայքերը,
- Կատարել գործավարական այլ պարտականություններ,
- Ներգրավվել կազմակերպության համար այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրերում՝ համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքների ու բովանդակային նյութեր ստեղծելու նպատակով։
- Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Կազմակերպության ղեկավարի որոշմամբ՝ ներգրավվել այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրային գործողություններում։
Պահանջվող որակավորումներ․
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան հաստիքում և/կամ ոլորտում,
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական հմտություններ, կարողություններ, նորը սովորելու ձգտում,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ՝ Мicrosoft Word, Excel, Forms, և այլն, հիմնական կիրառվող ծրագրերի իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճշտապահության և պատասխանատվության զգացում,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգը
Նշված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և նկարագրական նամակ փորձառության, հմտությունների ու կարողությունների մասին (cover letter) հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]:
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
#գործկա #AdminAssistant #ՀԼԱ #PJC