Ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիք (ՀԼԱ/PJC)
- May 31, 2022
- Category: Հայտարարություններ
Հաստիք՝ Ադմինիստրատիվ օգնական
Վայր՝ Երևան (Սարյան 12)
Վերջնաժամկետ՝ հունիսի 12-ը ներառյալ
Աշխատանքը սկսելու ամսաթիվ՝ անմիջապես
Կազմակերպություն՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ (ՀԼԱ)
Դրույք՝ մեկ դրույք
Հաստիքի նկարագրություն
Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության Ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է կատարել այն սահմանված ժամկետներում։ Ադմինիստրատիվ օգնականն աշխատելու է կազմակերպության Ծրագրերի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է աշխատակիցներին գործավարական, գնումների գործընթացի և նյութատեխնիկական աշխատանքների իրականացման հարցում՝ ապահովելով գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Դիմավորել և ուղղորդել գրասենյակի այցելուներին, ապահովել հյուրընկալ մթնոլորտ,
- Պատասխանել զանգերի, վերահասցեավորել դրանք համապատասխան աշխատակցի,
- Հետևել կազմակերպության էլ. փոստի հասցեներին՝ ստացված նամակները պատշաճ բաշխելով աշխատակիցներին,
- Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ,
- Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց հարթակներ,
- Տրամադրել ընդհանուր վարչական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ փաստաթղթերի սքանավորում և պատճենահանում,
- Կազմակերպության միջոցառումների շրջանակում իրականացնել լոգիստիկ աշխատանքներ,
- Իրականացնել կազմակերպության համար անհրաժեշտ նյութատեխնիկական գնումներ,
- Կազմակերպել աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները, կեցավայրերի ամրագրումը,
- Կազմել և պահպանել կոնտակտային տվյալների ցանկեր, համակարգել կոնտակտային բազաները,
- Կազմակերպել գնումների գործընթացը,
- Պահպանել և արխիվացնել ծրագրային ու ընդհանուր ֆայլերը,
- Հետևել և ապահովել գրասենյակի տարածքի, պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակը,
- Կատարել գործավարական այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան հաստիքում,
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսեերեն լեզուների վարժ տիրապետումը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական հմտություններ, կարողություններ, նորը սովորելու ձգտում,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ, հիմնական կիրառվող ծրագրերի իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճշտապահության և պատասխանատվության զգացում,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգը
Նշված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և նկարագրական նամակ փորձառության, հմտությունների ու կարողությունների մասին այս հղմամբ` https://bit.ly/3x0yKIx:
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
#գործկա #AdminAssistant #ՀԼԱ #PJC