ԱլԳ մեդիա զագացնող կազմակերպությունների հայտարարությունը
- May 7, 2020
- Category: Հայտարարություններ
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Չարլզ Միշել, Եվրոպական խորհրդի նախագահ
Դավիթ Մարիա Սասոլի, Եվրախորհրդարանի նախագահ
Ժոսեպ Բորել Ֆոնտելես, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ
Վերա Յուրովա, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնակատար
Օլիվեր Վյուրհլի, Հարևանության և ընդլայնման եվրոպական հանձնակատար
Էյմոն Գիլմոր, ԵՄ մարդու իրավունքների հատուկ հանձնակատար
Մարիա Պեժինովիչ Բուրիչ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Աուդրի Ազուլա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
Թոմաս Գրեմինգեր, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Հարլեմ Դեսիր, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ
Մենք` ներքոստորագրյալներս՝ մեդիա զարգացման կազմակերպությունների ներկայացուցիչները ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունները տարածաշրջանում գործող անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին անբավարար պետական և միջազգային աջակցություն ցուցաբերելու վտանգների վերաբերյալ, ինչը տեղի է ունենում COVID-19 համաճարակի և ազգային կառավարությունների կողմից լրատվամիջոցների ազատությունները սահմանափակելու համատեքստում:
Ամեն տարի մայիսի 3-ին ամբողջ աշխարհով մեկ մարդիկ նշում են Մամուլի ազատության միջազգային օրը: Այն հիշեցում է կառավարություններին մամուլի ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Ավելին, դա առիթ է նշելու մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատության վիճակը ամբողջ աշխարհում; պաշտպանել լրատվամիջոցներին իրենց անկախության դեմ հարձակումներից և հարգանքի տուրք մատուցել այն լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը իրենց աշխատանքային պայմանները իրականացնելիս:
2020 թ.-ին այս օրվա տոնակատարությունը ստվերեց COVID-19 համաշխարհային ճգնաժամը: Համավարակը մեզնից հազարավոր մարդկանց կյանքեր խլեեց՝ միաժամանակ ծանր ֆինանսական հետևանքներ պատճառելով մեր տնտեսություններին և լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքներին:
Լրագրողների ու լրատվամիջոցների ազատությունները եվրոպական հարևանության բոլոր տարածաշրջանների երկրներում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներից մինչև Արեւմտյան Բալկաններ, MENA (Միջին Արևելք և հյուսիսային Աֆրիկա) տարածաշրջանից մինչև հարավ, խիստ տուժել են ճգնաժամի հետևանքով: Եվրոպական արևելյան հարևանության անկախ լրատվամիջոցները, հատկապես փոքր և միջին լրատվամիջոցները, որոնք երկար ժամանակ է մրցակցում են Ռուսաստանի կողմից աջակցվող կրեմլամետ, նաև համավարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հետ, ամենից շատն են տուժել:
2020 թվականի մարտի կեսերից ի վեր, երբ կառավարությունները սկսեցին պարտադրել կարանտինային ռեժիմներ, անկախ լրատվամիջոցների գոյատևման և առաջ շարժվելու հնարավորությունները զրոյացել են, քանի որ ԱլԳ տարածաշրջանում կտրուկ անկում են ապրել գովազդային և ֆինանսական եկամտի այլ աղբյուրները: ԶԼՄ-ների կարիքների և հասանելի ռեսուրսների միջև անհամապատասխանությունը, որը միշտ էլ առկա է, զգալիորեն ընդլայնվել է: Իր հերթին, ազգային կառավարությունները օգտագործել են COVID-19-ի ճգնաժամի պատրվակը լրատվամիջոցների ազատությունները սահմանափակելու համար: Որոշ դերակատարների կողմից լրատվամիջոցներին սահմանափակելու ռիսկերը ակնհայտ են, քանի որ նրանց շահերը լրատվամիջոցների ազատությունները վտանգի են ենթարկում: Հանրային տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ են գրանցվել Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բացահայտ բռնությունների դեպքեր են գրանցվել Ադրբեջանում և Բելառուսում, ուժային կառույցների կողմից լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների բացակայության դեպքեր են գրանցվել Ուկրաինայում:
Ներքոստորագրյալ կազմակերպությունները ունեն անկախ լրատվամիջոցներին սատարելու երկար տարիների փորձ՝ որպես ԱլԳ երկրների ժողովրդավարական զարգացման առանցքային հիմնասյուն: Հետևաբար, մենք ձեզ կոչ ենք անում չսահմանափակել ձեր աջակցությունը քաղաքական երկխոսությանը և ընդլայնել լրատվամիջոցների զարգացմանն ուղղված աջակցությունը հետևյալ ուղղություններով.
Հատկացնել լրացուցիչ ֆինանսավորում համաճարակի հետևանքով առաջացած ռեսուրսների խնդիրների հարցը լուծելու համար: Արտաքին դրամաշնորհային աջակցությունը հասանելի լինի անկախ ԶԼՄ-ներին, ովքեր պայքարում են գոյատևելու համար COVID-19- ի և երկրների արգելափակումների պայմաններում, երբ սահմանափակ է լրատվամիջոցների հնարավորությունը իրենց լսարանին իրազեկել կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ,
Տրամադրել ֆինանսավորում և աջակցություն լսարանի շուրջ հետազոտություններ իրականացնելու և լրատվամիջոցների գործարար հմտությունները զարգացնելու համար՝ օգնելու ԱլԳ լրատվամիջոցներին օգտագործել իրենց սահմանափակ ֆինանսական և մարդկային ռեսուրսները ընդլայնելու իրենց լսարանային հասանելիությունը և ֆինանսական կենսունակությունը նաև համավարակից հետո,
Ընդլայնել աջակցությունը ուղղված տարածաշրջանային նախաձեռնություններին՝ մեդիագրագիտությունը բարելավել, անդրադառնալ ապատեղեկատվությանը և խթանել քննադատական մտածողությունը հասարակությունների շրջանում:
Մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում մեր մտահոգությունները հաշվի առնելու համար:
Հարգանքներով՝
Մեդիա գերազանցության բալթյան կենտրոն
Կոնտակտային անձ՝ Գունտա Սլոգա, գործադիր տնօրեն, [email protected]
Ուկրաինական մամուլի ակադեմիա (Ուկրաինա)
Անկախ մամուլի ասոցացիա (Մոլդովա)
«Միասնական լրատվամիջոցներ» տարածաշրջանային մամուլի հրատարակիչների ասոցիացիա (Բելառուս)
Բաքվի մամուլի ակումբ (Ադրբեջան)
Բելառուսի լրագրողների ասոցացիա (Բելառուս)
Հեռարձակման մոնիտորինգի կենտրոն (Ադրբեջան)
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության և լրատվամիջոցների կառավարման կովկասյան դպրոց (Վրաստան)
«Երրորդ ոլորտ» քաղաքացիական նախաձեռնությունների տեղեկատվական աջակցության կենտրոն (Բելառուս)
Մոլդովայի հետաքննական լրագրության կենտրոն (Մոլդովա)
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե (Հայաստան)
Դետեկտոր մեդիա (Ուկրաինա)
Դոնեցկի տեղեկատվական ինստիտուտ (Ուկրաինա)
Էլեկտրոնային մամուլի ասոցիացիա (Մոլդովա)
«Ֆրիդմ հաուս Մոլդովա» (Մոլդովա)
Ինֆորմացիայի ազատության կենտրոն (Հայաստան)
Լրագրողական էթիկայի վրացական կանոնադրություն (Վրաստան)
Գորիսի մամուլի ակումբ(Հայաստան)
Անկախ լրագրության կենտրոն (Մոլդովա)
Անկախ հեռուստալրագրողների ասոցիացիա (Մոլդովա)
Ինտերնյուզ Ուկրաինա (Ուկրաինա)
Մոլդովայի IREX Եվրոպա (Մոլդովա)
Ինտերնյուզ Ադրբեջան (Ադրբեջան)
Լրագրության ռեսուրսային կենտրոն (Վրաստան)
Լրագրողներ հանուն ապագայի (Հայաստան)
ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ (Վրաստան)
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (Հայաստան)
Նաջաֆ Նաջաֆովի հիմնադրամ (Ադրբեջան)
Հանրային լրագրության ակումբ(Հայաստան)
Մեդիա բիզնեսի ուկրաինական ասոցիացիա (Ուկրաինա)
Ադրբեջանի ժուռնալիստների միություն (Ադրբեջան)
Զիարուլ դե Գարդա (Մոլդովա)
Ենի Նեսիլ (Ադրբեջան)
Երևանի մամուլի ակումբ (Հայաստան)