Առանց այդ էլ դժվար կայացվող որոշում. «Արցախյան հարսանիքներ»
- June 13, 2022
- Category: Նորություններ
Հեղինակ՝ Անի Մինասյան
2020 թվականի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարածքում տեղի է ունեցել է մեկ պսակադրություն։ Պատերազմից հետո՝ հազարից ավելի ամուսնություն։ Ասում են՝ 2019-2020 թվականների համեմատ, Արցախում ամուսնությունների թիվն աճել է։
Պատերազմից հետո ամուսնությունների թվի աճը, սակայն, չի պատմում հարսանիքների ձևի փոփոխության ու դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին։
Հարսանիքներն Արցախում այլևս այնքան բազմամարդ, բարձրաձայն ու շուքով չեն անցնում, ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ։
Հիմա՝ պատերազմից գրեթե երկու տարի անց, երիտասարդներից ոմանք պատրաստվում են ամուսնանալ, ոմանք՝ դեռ սպասում են։ Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր ամուսնացել են կամ պատրաստվում են ամուսնանալ, բայց ունեն վախեր, ապագայի հանդեպ անորոշության զգացողություն ու սեր։
Առանց այդ էլ դժվար կայացվող որոշում․ «Արցախյան հարսանիքներ»
Արցախում ընտանիքները և՛ երջանիկ, և՛ դժբախտ են իրար նման. «Արցախյան հարսանիքներ»
Ապագան՝ երեխա ունենալու մեծ պատասխանատվությամբ. «Արցախյան հարսանիքներ»
Այս նախագիծն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի՝ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնվում է Միջազգային Ալերտի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։