Նորություններ

«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով քննարկումների շարք Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում

 

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվում է «Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով քննարկումների շարք Լոռու, Շիրակի մարզերում և «Արդարադատությունը՝ հանուն երեխայի լավագույն շահի» թեմայով ամփոփիչ հանրային քննարկում Երևանում։

Մարզային քննարկումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝

«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով զրույց-քննարկում Լոռու մարզում՝ մայիսի 13-ին ժամը 16։00-18։00 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (2031 Դեբետ, Լոռի, Հայաստան):

«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով զրույց-քննարկում Շիրակի մարզում՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-17։00-ին Գյումրիում (հասցե՝ Վ․ Սարգսյան 20, ԵՆԿ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն), որը կազմակերպվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Մարզային քննարկումների ընթացքում երեխաների կողմից բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանը միտված առաջարկներն ամփոփելու նպատակով մայիսի 21-ին «Արդարադատությունը՝ հանուն երեխայի լավագույն շահի» թեմայով տեղի կունենա փորձագիտական քննարկում Երևանում (ՀԼԱ գրասենյակում՝ ք․ Երևան, Սարյան 12, ժամը 14։00-17։00), որի արդյունքում մշակված ամփոփագիրը կներկայացվի ոլորտի պատասխանատու պատկան մարմիններին և երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին:

Քննարկման հրավիրյալ բանախոսներն են՝

Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ,

Գայանե Հովակիմյան, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:

2018 թ. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց իր արտահերթ հրապարակային զեկույցը Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ։ Զեկուցում հատուկ անդրադարձ է կատարվում «երեխայի լավագույն շահ» հասկացությանն ու դրա կիրառմանը։ Այն անդրադառնում է նաև երեխայի լսված լինելու իրավունքին և դրա ապահովմանը միտված մի շարջ առաջարկություններին: Ավելին՝ շեշտադրվում է անչափահասների գործերով արդարադատության համակարգի իրավակարգավորումներին զուգահեռ վերականգնողական արդարադատության բաղադրիչների անհրաժեշտությունը՝ միաժամանակ հնարավորինս զերծ պահելով անչափահասներին քրեական արդարադատության ողջ «խողովակով անցնելու» պահանջից։

Այս առումով քննարկումները նպատակ ունեն իրազեկել անչափահասներին արդարադատությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև լսել վերջիններիս դիտարկումներն իրենց հուզող խնդիրների և դրանց լուծմանը միտված առաջարկների շուրջ։

Տեղեկատվական, փորձագիտական արշավի ընթացքում ծրագրի էջում պարբերաբար կտեղադրվեն https://www.facebook.com/IntoClosedWorld/ թեմային առնվող նյութեր։

lorem ipsum


Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend