Նորություններ

Արհեստական բանականության կիրառությամբ գործող բացառիկ չաթբոտ՝ Հայաստանի ազդարարման ալիք

 

Մեսենջեր չաթբոտ
Մեսենջեր չաթբոտ

Հանրային լրագրության ակումբը համագործակցելով VECTO.DIGITAL ընկերության հետ  ներկայացնում է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր ձևաչափով նորարարական, իննովացիոն, արհեստական բանականության կիրառությամբ չաթբոտ «Հայաստանի ազդարարման ալիք»  ծառայությունը։  Այն հնարավոր է դարձել ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցության շնորհիվ, «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում։

«Հայաստանի ազդարարման ալիք» ծառայության նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։  Այս ծառայությունը բացառիկ է և՛ իր տեսակով, և՛գործընկերության մակարդակով։ Հասարակական կազմակերպության, հայաստանյան և միջազգային ՏՏ ընկերությունների ուժերի և ռեսուրսների մեկտեղման արդյունքում ստեղծվել է նորարարության կիրառմամբ այնպիսի ծառայություն, որը կիրառելի կարող է լինել ցանկացած արտակարգ իրավիճակում։

Հայաստանի ազդարարման ալիք չաթբոտը հրահանգների միջոցով արձագանքում է օգտատիրոջ հարցերին ու օգնում հեշտությամբ գտնել պաշտոնական տեղեկատվություն։

Հայաստանի ազդարարման ալիք չաթբոտը հայերեն է խոսում և ներկայացնում է ստուգված ու  ճշգրտված տեղեկություններ, ինչը պաշտպանում է օգտատերերին կեղծ տեղեկություններից և ապատեղեկատվության վտանգից։

Հայաստանի ազդարարման ալիք չաթբոտը հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պարետատան տարածած տեղեկատվության վրա։

Օգտատերերը անգամ կարիք չունեն հարցեր գրել։ Բոլոր հնարավոր հարցերն արդեն իսկ առկա են, մնում է միայն ընտրել դրանք և չաթբոտ-օգնականը կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բաժին։

Հայաստանի ազդարարման ալիք չաթբոտը բաղկացած է տեղեկատվության տեսակի մի քանի բաժիններից՝

  • «Հայաստանի վիճակագրություն»,
  • «Նորություններ», «Հայտարարություններ»,
  • «Ճամփորդական սահմանափակումներ»,
  • «Հաճախ տրվող հարցեր»,
  • «Փաստաթղթեր»,
  • «Տեսանյութեր»,
  • «Թեժ գծեր»,
  • «Կիսվել»,
  • «Հավելյալ տեղեկատվություն»։

Յուրաքանչյուր բաժնի վրա սեղմելիս, չաթբոտն առաջարկում է ենթաբաժիններ, որոնք առավել հեշտացնում են տեղեկատվության որոնումն ու ուղղորդում օգտատիրոջը։

Հայաստանի ազդարարման ալիքի չաթբոտը հեշտ կիրառվող և մատչելի հարթակ է։ Դրա գործարկումը չի պահանջում ինտերնետ կապի մեծ թողունակություն, այն հնարավոր է օգտագործել ցանկացած սարքից։

Առայժմ գործում է «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտի մեկ ծառայություն՝ Ֆեյսբուք (Facebook) սոցիալական ցանցում, այժմ նախապատրաստվում են ևս երկուսը՝ Տելեգրամ (Telegram) և Վոթսափ (Whatsapp) հարթակների համար։

Աշխարհում առաջին անգամ նման ծառայություն գործարկվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ֆեյսբուքի Մեսենջեր ծրագրի միջոցով։ Այս պրակտիկան Հայաստանի համար առաջին անգամ ներդրվեց Հանրային լրագրության ակումբի կողմից, որն ապահովում է տեղեկատվության տրամադրման բացառիկ օբյեկտիվություն և օպերատիվություն, ինչն այս պարագայում հարթակը դարձնում է առանձնահատուկ և անհրաժեշտ բոլորի համար։

Այս չաթբոտը նաև բաց հնարավորություն է տալիս դիտելու արտակարգ դրության պայմաններում ՀԼԱ-ի կողմից ստեղծված սոցիալական հոլովակները և իրականացրած վեբինարները։

Հայաստանի ազդարարման ալիքը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ, VECTO.DIGITAL ընկերության հետ համագործակցությամբ, որը Հայաստանում ներկայացնում է VIAFONE Technologies միջազգային ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտ տեխնոլոգիան։

__________________________________________________________

Հայաստանի ազդարարման ալիքի հետ կապված տեխնիկական խնդիրների կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend