Հայտարարություններ

Հայաստանի ՔՀԿ ներկայացուցիչների կոչը ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Սիրիայի հարավ-արեւելյան մասում փախստականների ճամբարներում ապրող 15 երեխա է մահացել ցրտահարությունից: Եվ այդ մահերի թիվը կարող է աճել: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարծում ենք, որ այս դժբախտությունը չի կարող անտարբեր թողնել հայ ժողովրդին: Երեխանե՛ր են մահանում: Էլ չենք խոսում այն մասին, որ Սիրիայի ժողովուրդը միշտ էլ եղել է հայ ժողովրդի բարեկամը, ինչը արտահայտվել է ոչ միայն 1915թ. ցեղասպանության, այլեւ 1988թ. երկրաշարժի եւ 1991-1994թթ. արցախյան պատերազմի տարիներին, երբ Սիրիայի կառավարությունը հազարավոր տոննա ցորեն էր ուղարկում շրջափակված Հայաստան:

Կոչ ենք անում՝

  • ՀՀ կառավարությանը՝ միջոցներ հատկացնել վառարաններ, վերմակներ եւ դեղորայք ձեռք բերելու եւ դրանք Սիրիա ուղարկելու համար եւ քաղհասարակության հետ համագործակցաբար համապատասխան կամավորներ հավաքագրել՝ դրանք մինչեւ փախստականների ճամբարներ հասցնելու համար:
  • Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, դրա Միգրացիոն ծառայության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, այլ պատկան մարմինների միջոցով շտապ պարզել Հայաստանում ազատ կացարանների, ինչպես նաեւ փախստականներին իրենց տներում ընդունելու պատրաստ քաղաքացիների թիվը: Անհրաժեշտության դեպքում՝ վերջինների համար նախատեսել օրական որոշակի փոխհատուցում:
  • Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ տրամադրել տարածք հավաքագրվող օգնությունը պահեստավորելու համար, ապաեւ կազմակերպել դրա տեղափոխումը Սիրիա:
  • Հայաստանի ՏԻՄ ղեկավարներին, այդ թվում Երեւանի քաղաքապետին՝ ներգրավվել անհրաժեշտ օգնության հավաքագրման գործընթացին:
  • Արտաքին գործերի նախարարությանը՝ կապ հաստատել Սիրիայի ԱԳՆ-ի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, ճշտել առավել խոցելի եւ ոչ բարվոք վիճակում գտնվող ճամբարներում փախստականների կարճաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները, նաեւ առաջարկել որոշ քանակի սիրիացի երեխաների եւ նրանց մայրերի էվակուացիա Հայաստան՝ ժամանակավոր ապաստանների տրամադրմամբ: Ընդ որում, եթե փախստականները ձմեռը անցնելուց հետո ցանկանան մնալ Հայաստանում, նախատեսել այդ հնարավորությունը:
  • Հայաստանի քաղաքացիներին՝ կազմակերպական հարցերի լուծումից հետո պատրաստ լինել հրատապ անհրաժեշտ իրեր հավաքել Սիրիայի փախստականներին ուղարկելու համար:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն

Երեւանի մամուլի ակումբ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Զարգացման միասնական նախաձեռնություն» ՀԿ

«Արազա» ԲՀԿ

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Վորլդ Վիժն-Հայաստան

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

«Թիմ Ռեսուրս» ՀԿ

Հայաստանի մանկական ասոցիացիա

Տեղական ժողովրդավարության գրասենյակ հիմնադրամ

Սուրբ Սանդուխտ կանանց միություն ՀԿ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ

«Էլեգիա» կրթամշակութային ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտոն» ՀԿ

Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ

«Դիլնետ-սերվիս» կրթական ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ֊

«Տրտու» մշակութային ՀԿ

«Արաքս Կենտրոն» ԲՀԿ

«Ոսկե Ծիրան» ԿԶՀ ՀԿ

«Բիոսոֆիա» ՀԿ

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն

«Ունիսոն» ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Կրթությունը ուժ է» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Ուրբան» հիմնադրամ

«Աստղացոլք» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Միլենիում» հիմնադրամ

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend