Հայտարարություններ

Արտակարգ իրավիճակներում լրագրության և լրագրողների աջակցության նախաձեռնություն

Հանրային լրագրության ակումբը մեկնարկելու է արտակարգ իրավիճակներում լրագրության և լրագրողների աջակցության նախաձեռնություն, որը նախատեսում է ստեղծել արագ արձագանքման հիմնադրամ Արցախի պատերազմը և  այլ արտակարգ իրավիճակներ լուսաբանող լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար: Հիմնադրամի գործառույթը կլինի ապահովել արագ արձագանք շահառուների կարիքներին արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև տրամադրել աջակցություն իրենց մասնագիտական ​​գործունեության արդյունքում ֆիզիկապես կամ հոգեպես տուժած անձանց։

Նախաձեռնությունը նախատեսում է հետևյալ գործողությունները և ոչ միայն՝

  • Կազմակերպել դասընթաց միջազգայնորեն ճանաչված կազմակերպության/փորձագետի հետ՝ մասնագիտացած հոգեբանական պաշտպանության կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մեջ,
  • Դասընթացներ առաջին օգնության տրամադրման, թվային անվտանգություն և պատերազմի լուսաբանում թեմաներով,
  • ԶԼՄ-ների կարողությունների զարգացում անվտանգային պրոտոկոլների ուսուցման միջոցով,
  • Կազմակերպել թեմատիկ վեբինարներ և պատրաստել մեկ էջանոց ինֆորմացիոն թերթիկներ հոգեբանական պաշտպանության և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մասին  իրազեկումը բարձրացնելու համար։

Աջակցությունը թիրախային կազմակերպելու համար ՀԼԱ-ն հավաքագրում է արցախյան պատերազմը լուսաբանող լրագրողների տվյալներ:

Նախաձեռնության վերաբերյալ մանրամասները ստանալու համար, լրագրողներին խնդրում ենք գրանցվել՝ թողնելով կոնտակտային տվյալները:

*Ծանուցում. Հանրային լրագրության ակումբը հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վրա տեղեկացնում է, որ ձեր կողմից  մեզ տրամադրված անձնական տվյալները կօգտագործվեն միմիայն ծրագրի նպատակների շրջանակներում՝  ձեզ հետ կապ հաստատելու, նյութերի փոխանակման և հետադարձ կապի ապահովման համար: Հանրային լրագրության ակումբը երաշխավորում է ձեր անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը և ստանձնում է երրորդ կողմին չփոխանցելու պարտավորությունը:

________________________

Նախաձեռնության վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ գրելով մեզ նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին, նամակ դաշտում նշելով՝ «Լրագրողների աջակցության նախաձեռնություն»

Մեզ կարող եք հետևել և ծանոթանալ մեր նորություններին՝ հետևելով մեզ սոցիալական տարբեր ցանցերում՝

Instagram – https://www.instagram.com/publicjournalismclub/

Telegram – https://t.me/pjcarmenia

Twitter – https://twitter.com/pjcarmenia

Twitter – https://twitter.com/pjcmediacenter

Youtube – https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Youtube – https://www.youtube.com/user/Pjournalismclub



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend