Աշխատանք՝ Հանրային լրագրության ակումբում
Աշխատանք՝ Հանրային լրագրության ակումբում
- August 30, 2024
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության ադմինիստրատիվ օգնականի և առցանց հեռարձակումների պատասխանատուի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային պարտականությունները.
- Իրականացնել կազմակերպչական ու ադմինիստրատիվ աշխատանքներ
- Իրականացնել ՀԼԱ միջոցառումներից առցանց հեռարձակումներ՝ ՀԼԱ տեխնիկական բազայի հիման վրա
- Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ
- Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց հարթակներ
- Տրամադրել ընդհանուր վարչական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ փաստաթղթերի սքանավորում և պատճենահանում
- Կազմակերպության միջոցառումների շրջանակում իրականացնել լոգիստիկ աշխատանքներ
- Իրականացնել կազմակերպության համար անհրաժեշտ նյութատեխնիկական գնումներ
- Կազմակերպել աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները, կեցավայրերի ամրագրումը
- Հետևել գրասենյակի տարածքի, պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակին
- Աջակցել հաղորդակցության թիմին սոցիալական մեդիայի հարթակներում իրականացվող աշխատանքներում
- Պարբերաբար թարմացնել ՀԼԱ, Մեդիա կենտրոն և ՀԼԱ կրթական հարթակի կայքերը
Պահանջվող որակավորումները․
-Բարձրագույն մասնագիտական կրթություն
-Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան հաստիքում և/կամ ոլորտում
-Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
-Համակարգչային գիտելիքներ՝ Мicrosoft Word, Excel, Forms, և այլն
– Կազմակերպչական հմտություններ, կարողություններ, նորը սովորելու ձգտում
-Թիմում աշխատելու ունակություն
-Ճշտապահության և պատասխանատվության զգացում
Դիմելու կարգը․
Նշված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և նկարագրական նամակ փորձառության, հմտությունների ու կարողությունների մասին (cover letter) հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected], վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։