Աշխատանքային իրավունքի խախտման մասին բողոքներն ավելացել են
- July 1, 2022
- Category: Նորություններ
2021թ․-ի հուլիսին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր աշխատանքային իրավահարաբերություններում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների թիվն աճել է։
2022թ․-ի ապրիլին Արմավիրի մարզում՝ քաղաք Արմավիրում Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը մասնագետներն անդրադարձել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերի անցկացման կարգին, իսկ իրավաբանը՝ ՀՀ-ում աշխատանքային իրավունքի խախտումների հիմնական դրսևորումներին և նրան, թե ինչու մարդիկ հետևողական չեն իրենց իրավունքների պաշտապանության հարցում։
Քննարկման բանախոսներն են՝
- Գնել Սարգսյան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ
- Տաթև Թոխյան, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքի փորձագետ
- Ռեպորտաժում անդրադարձել ենք հետևյալ հարցերին՝
Եթե խախտվել է աշխատանքային իրավունքը, ու՞մ և ինչպե՞ս դիմել։ Որո՞նք են խախտումների մասին բարձրաձայնելուց խուսափելու պատճառները։ Ինչքանո՞վ են աճել դիմում-բողոքները։
Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: