Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները Հայաստանում
- May 19, 2022
- Category: Նորություններ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի հետ ԴԱՏԱ հաշվետու և թափանցիկ գործողություն ծրագրի շրջանակում Պրիզմա հետազոտական կազմակերպությունն իրականացնում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքի ոլորտում» ենթածրագիրը, որի նպատակն է փաստահեն տվյալների միջոցով աշխատանքային պայմանագրերի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը և ներկայացումը որոշում կայացնողներին։
Ծրագրի շրջանակներում իրականացված «Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները Հայաստանում» հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սույն հետազոտությունն ու ծրագիրն իրականացվում են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Վիզուալ նյութերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։