Աշխատանքի և փորձառության հնարավորություն՝ Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար
- January 16, 2024
- Category: Հայտարարություններ
ՀԱՍՏԻՔԸ՝ Մեդիա մասնագետ, լրագրող, մեդիա բովանդակություն ստեղծող
ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Փետրվարի 4-ը ներառյալ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Անմիջապես
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ մինչև 10 ամիս
Հաստիքի նկարագրություն
Հանրային լրագրության ակումբը հնարավորություն է ընձեռելու Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողներին աշխատել և փորձառություն ձեռք բերել մեր կազմակերպությունում։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, նախաձեռնող, նորարար և ստեղծագործ, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է կատարել հանձնարարությունները սահմանված ժամկետներում և նպաստում է թիմում դրական մթնոլորտի պահպանմանը։
Հիմնական պարտականությունները՝
- Ներգրավվել կազմակերպության ընթացիկ ծրագրերում, ինչպես համակարգման, այնպես էլ բովանդակություն ստեղծելու աշխատանքներում։
- Պատրաստել կազմակերպության ծրագրերին առնչվող հաշվետվություններ, հանրային իրազեկման նյութեր, մեդիա բովանդակություն։
- Աջակցել ծրագրային թիմերին կազմակերպչական աշխատանքներում։
- Աջակցել հաղորդակցության թիմին սոցիալական մեդիայի հարթակներում իրականացվող աշխատանքներում։
- Պարբերաբար թարմացնել ՀԼԱ, Մեդիա կենտրոն և ՀԼԱ կրթական հարթակի կայքերը։
- Պարտադիր մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվելիք կարողությունների զարգացման վերապատրաստումներին, դասընթացներին և հնարավորություններին։
- Համագործակցել մենթորների ու խորհրդատուների հետ, որոնք աջակցելու են դիմորդի մասնագիտական կարողությունների աճին։
- Համապատասխան կարողությունների ու փորձի դեպքում ներգրավվել Մեդիա կենտրոնի հարթակով իրականացվող քննարկումներում՝ որպես համակարգող, քննարկումներ ու հարցազրույցներ վարող։
- Համապատասխան դասընթացից հետո ներգրավվել «Մեդիա կենտրոն» նախագծի առցանց հեռարձակումների կազմակերպման ու անցկացման գործընթացներում։
- Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Կազմակերպության ղեկավարի որոշմամբ՝ ներգրավվել այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրային գործողություններում։
Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝
Պարտադիր՝
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտներում։
- Մեդիա բովանդակություն ստեղծելու առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
- Լրագրության ոլորտում հարցազրույցներ ու քննարկումներ վարելու առնվազն մեկ տարվա փորձ։
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ, ինչպես նաև հարգանք այդ տեխնիկայի նկատմամբ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
Ցանկալի՝
- Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման իմացություն։
- Վիզուալ նյութերի ու տեսանյութերի պատրաստման կարողություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
- Օտար լեզուների իմացություն և տիրապետում։
Դիմելու կարգը՝
Նշված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://forms.gle/xc2CjxTGMA79EmTT8
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]:
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
#գործկա #contentcreator #ՀԼԱ #PJC