Հայտարարություններ

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն՝ խմբագրի օգնական

Սկիզբ՝ Հոկտեմբեր, 2019

Վայրը՝ Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը` Սեպտեմբերի 11, 2019թ.

Աշխատանքի նկարագիրը  

Հանրային լրագրության ակումբի խմբագրի օգնականը պետք է աջակցի ՀԼԱ հաղորդակցության համակարգողին, ծրագրերի ղեկավարներին և կազմակերպության ղեկավարին, իրականացնի ՀԼԱ կայքերի բովանդակության խմբագրումն ու թարմացումները, վարի ՀԼԱ սոցիալական կայքերում առկա էջերը, կատարի կազմակերպության սոցիալական մեդիայով տարածման նպատակներին համահունչ իրազեկման գործողություններ, համապատասխանաբար ապահովի ՀԼԱ ծրագրերի բարձր իրազեկվածությունն ու տարածվածությունը սոցիալական մեդիայում ու այլ առցանց հարթակներում։  Խմբագրի օգնականը պետք է իրականացնի ՀԼԱ միջոցառումների առցանց հեռարձակումները, անհրաժեշտության դեպքում ներգրավվի միջոցառումների կազմակերպման, դրանց բովանդակության խմբագրման ու դրանց մասին տեղեկատվության տարածման այլ աշխատանքներում։  Խմբագրի օգնականի անմիջական ղեկավարը Մեդիա կենտրոն նախագծի և կազմակերպության ղեկավարն է։

 

Աշխատանքային պարտականությունները.

 

  •       Համակարգել և իրականացնել «Մեդիա կենտրոն» ծրագրի ուղիղ միացումները` ապահովելով դրանց տեխնիկական որակը, անհրաժեշտության դեպքում տեսագրել միջոցառոմները:
  • Հետևել «Հանրային Լրագրության Ակումբ» ՀԿ-ի և «Մեդիա Կենտրոն» կայքերի, ՀԼԱ-ին առնչվող այլ հարթակների բովանդակությանը, կատարել համապատասխան թարմացումներ, հրապարակումներ, տեղադրել միջոցառումների մասին տեղեկատվություններ, մամլո հաղորդագրություններ՝ համապատասխան ժամկետներում փոփոխել հին տեղեկատվությունը, փոխարինելով այն նոր և արդիական բովդանդակությամբ, տեղադրել ՀԼԱ ծրագրերրին առնչվող ողջ ինֆորմացիան համապատասխան հարթակներում` ժամանակին և պատշաճ տեխնիկական ու լեզվական որակով:
  • Պատրաստել, խմբագրել և հրապարակել նյութեր ծրագրերի ընթացքի և միջոցառումների վերաբերյալ ՀԼԱ առնչվող հարթակներում, ինչպես նաև սոցցանցերում։
  • Համակարգել, թարմացնել և խմբագրել Մեդիա կենտրոն և ՀԼԱ-ին առնչվող բոլոր կայքերը և դրանց առնչվող ֆեյսբուքյան և You Tube-ի էջերը։
  • Մասնակցել ՀԼԱ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, պատրաստել հաշվետվություններ, տեսա և ձայնային նյութեր, հեղինաել մամլո հաղորդագրություններ։
  • Աջակցել կազմակերպության միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքներին՝ կազմակերպության հաղորդակցության համակարգողի և ՄԿ ծրագրի համակարգողի անմիջական վերահսկողության ներքո:
  • Ապահովել ՀԼԱ բոլոր կայքերում հրապարակված նյութերի ճշգրտությունն ու գրագիտությունը:
  • Ապահովել ՀԼԱ կայքերի բովանդակության ու ներկայացուցչական նյութերի պրոֆեսիոնալ որակը:
  • Նյութերը թիրախավորված տարածել համապատասխան կառույցներում, ցանցերում, կայքերում:
  • Ապահովել ՀԼԱ -ի ընթացիկ ծրագրերի կայքերում բոլոր միջոցառումների, նոր նախագծերի, կազմակերպությանն առնչվող նյութերի, թիմի վերաբերյալ տեղեկատվության ժամանակին հրապարակումը/հին տեղեկատվությունը ժամանակին նորով փոխարինումը:
  • Հավաքագրել միջոցառումների վերաբերյալ ստացված արձագանքները/գնահատականները և դրանց հիման վրա կազմել համապատասխան հաշվետվություններ:
  • Ապահովել ՀԼԱ էլեկտրոնային հասցեների բազայի ամբողջականությունը, հետևել դրա թարմացման աշխատանքներին:
  • Կազմել ամենամսյա հաշվետվություններ արված աշխատանքների վերաբերյալ (հաշվետվությունների հանձման ժամկետը` յուրաքանչյուր ամսվա 10-ն է):
  • Սերտորեն աշխատել ծրագրային թիմի հետ ծրագրի հանրային  նյութերի մշակման, խմբագրման և հրապարակման համար, հանրային նյութերի հրապարակումը իրականացնել բացառապես անմիջական ղեկավարի, հաղորդակցության համակարգողի և ՄԿ ծրագրի համակարգողի կողմից հաստատումից հետո միայն։
  • Հավաքագրել ՀԼԱ միջոցառումների այցելուների, առցանց հարթակներում առկա իրազեկմանն առնչվող տվյալները, դրանք հաշվետվություններում ամփոփ ներկայացնելու նպատակով։
  • Պահպանել կազմակերպության կանոնակարգը, էթիկայի և գաղտնիության կանոնները:
  • Առաջնորդվել կազմակերպության ներքին կանոնակարգի դրույթներով։
  • Կատարել ՀԼԱ ղեկավարի և նախագծերի համակարգողների կողմից հանձնարարվող այլ գործառույթներ։
  • Կազմակերպությանն առնչվող բովանդակությունը, պայմանագրի ժամկետների ընթացում ստեղծված նյութերը պատկանում են ՀԼԱ-ին, չեն կարող պատճենվել, ոչնչացվել և փոխանցվել երրորդ կողմի, արգելվում է այդ նյութերի պատճենումը և օգտագործումը պայմանագրի ավարտից հետո:

Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]։ Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend