Աշխատանքի հնարավորություն՝ արցախցի մեդիա բովանդակություն ստեղծողների համար

Աշխատանքի հնարավորություն՝ արցախցի մեդիա բովանդակություն ստեղծողների համար

ՀԱՍՏԻՔԸ՝ Մեդիա մասնագետ, լրագրող, մեդիա բովանդակություն ստեղծող

ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Հունիսի 10-ը ներառյալ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ

 

Հաստիքի նկարագրություն

Հանրային լրագրության ակումբը հնարավորություն է ընձեռելու Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողներին աշխատել և փորձառություն ձեռք բերել մեր կազմակերպությունում։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, նախաձեռնող, նորարար և ստեղծագործ, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է կատարել հանձնարարությունները սահմանված ժամկետներում և նպաստում է թիմում դրական մթնոլորտի պահպանմանը։

Հիմնական պարտականությունները՝

  • Ներգրավվել կազմակերպության ընթացիկ ծրագրերում, ինչպես համակարգման, այնպես էլ բովանդակություն ստեղծելու աշխատանքներում։
  • Պատրաստել կազմակերպության ծրագրերին առնչվող հաշվետվություններ, հանրային իրազեկման նյութեր, մեդիա բովանդակություն։
  • Աջակցել ծրագրային թիմերին կազմակերպչական աշխատանքներում։
  • Աջակցել հաղորդակցության թիմին սոցիալական մեդիայի հարթակներում իրականացվող աշխատանքներում։
  • Պարբերաբար թարմացնել ՀԼԱ, Մեդիա կենտրոն և ՀԼԱ կրթական հարթակի կայքերը։
  • Պարտադիր մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվելիք կարողությունների զարգացման վերապատրաստումներին, դասընթացներին և հնարավորություններին։
  • Համագործակցել մենթորների ու խորհրդատուների հետ, որոնք աջակցելու են դիմորդի մասնագիտական կարողությունների աճին։
  • Համապատասխան կարողությունների ու փորձի դեպքում ներգրավվել Մեդիա կենտրոնի հարթակով իրականացվող քննարկումներում՝ որպես համակարգող, քննարկումներ ու հարցազրույցներ վարող։
  • Համապատասխան դասընթացից հետո ներգրավվել «Մեդիա կենտրոն» նախագծի առցանց հեռարձակումների կազմակերպման ու անցկացման գործընթացներում։
  • Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
  • Կազմակերպության ղեկավարի որոշմամբ՝ ներգրավվել այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրային գործողություններում։

Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝

Պարտադիր՝

  • Բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտներում։
  • Մեդիա բովանդակություն ստեղծելու առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
  • Լրագրության ոլորտում հարցազրույցներ ու քննարկումներ վարելու առնվազն մեկ տարվա փորձ։
  • Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։

Ցանկալի՝

Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման իմացություն։

Վիզուալ նյութերի ու տեսանյութերի պատրաստման կարողություններ։

Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։

Օտար լեզուների իմացություն և տիրապետում։

Հաղորդակցման հմտություններ:

Դիմելու կարգը՝

Նշված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն  [email protected] էլ․հասցեին՝ վերնագրի (subject) դաշտում գրելով՝ «Արցախցի մեդիա բովանդակություն ստեղծող»։ 

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend