Աշխատանքի հնարավորություն՝ ՀԼԱ-ում․ Ծրագրերի օգնական և մեդիա բովանդակության պատասխանատու

Աշխատանքի հնարավորություն՝ ՀԼԱ-ում․ Ծրագրերի օգնական և մեդիա բովանդակության պատասխանատու
- February 25, 2025
- Category: Հայտարարություններ
Հաստիք՝ Ծրագրերի օգնական և մեդիա բովանդակության պատասխանատու
Վայր՝ Երևան (Սարյան 12)
Դրույք՝ Ենթակա է քննարկման
Աշխատանքի մեկնարկ՝ Անմիջապես
Դիմելու վերջնաժամկետ՝ Մարտի 4, 2025 թ․
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) փնտրում է նախաձեռնող, ստեղծագործ և կազմակերպված թիմակցի՝ որպես Ծրագրերի օգնական և մեդիա բովանդակության պատասխանատու միանալու ՀԼԱ-ին։ Եթե սիրում եք աշխատել թիմում, տիրապետում եք հաղորդակցման ժամանակակից միջոցներին և ոգևորված եք հասարակական ծրագրերով, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է:
Ի՞նչ եք անելու.
- Աջակցելու եք կազմակերպության ընթացիկ ծրագրերի պլանավորմանը և իրականացմանը՝ սերտ համագործակցելով Ծրագրերի ղեկավարի և թիմի մյուս անդամների հետ։
- Մշակելու եք ծրագրերի վերաբերյալ իրազեկման նյութեր, սահիկաշարեր և սոցիալական մեդիայի բովանդակություն՝ նպաստելով դրանց տարածմանը։
- Աջակցելու եք ծրագրային միջոցառումներին և ապահովելու դրանց լուսաբանումը սոցիալական մեդիայի հարթակներում։
- Իրականացնելու եք կազմակերպության վերաբերյալ հրապարակված նյութերի մեդիա մոնիտորինգ, հավաքագրելու եք սոցիալական մեդիայով ու ԶԼՄ-ներով տարածման տվյալները, ներկայացնելու հաշվետվություններ։
- Աջակցելու եք թիմին մեդիա արշավների կազմակերպման և իրականացման գործում, Հաղորդակցության մասնագետին՝ հաղորդակցման բոլոր աշխատանքներում։
- Աջակցելու եք կազմակերպության ղեկավարին կազմակերպչական, լոգիստիկ հարցերում։
- Կազմակերպելու եք կազմակերպության համար անհրաժեշտ գնահարցումները, աջակցելու եք կազմակերպչական բոլոր աշխատանքներում։
- Համապատասխան ուղղորդումից հետո պատասխանատու եք լինելու Մեդիա կենտրոնի և կազմակերպության այլ ուղիղ հեռարձակումների համար։
- Օգնելու եք մեր թիմին կազմակերպչական և ադմինիստրատիվ հարցերում։
Ի՞նչ որակավորումներ պետք է ունենալ․
- Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ ծրագրերի համակարգման և/կամ մեդիա բովանդակության ստեղծման ոլորտում։
- Սոցիալական մեդիայի գործիքների (Facebook, Instagram, LinkedIn, YouTube) և դրանց ալգորիթմների իմացություն։
- Տեսանյութերի մոնտաժման և/կամ գրաֆիկական դիզայնի ծրագրերի (օր.՝ Adobe Premiere, Canva) հիմնական իմացությունը ցանկալի է։
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի խոսակցական մակարդակ։
- Թիմում աշխատելու ունակություն, ստեղծագործական մտածողություն և նորարարական մոտեցում։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն և ճշտապահություն։
Ինչպե՞ս դիմել.
Սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին (CV) և կարճ նկարագրական նամակին (cover letter)՝ Ձեր փորձառության ու հմտությունների մասին:
Ուղարկեք դրանք [email protected] էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Project_Media_Assistant_NAME_SURNAME»։
Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են Ձեր մասին կարծիք հայտնել։
Կապ կհաստատենք միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին։