Նորություններ

Աշխատաքային գործիքակազմ. Կովիդ-19-ին պատրաստվածությունը եվարձագանքումը ազատազրկման վայրերում

Տեղեկատվական թերթիկն ամբողջությամբ՝  Աշխատաքային գործիքակազմ. Կովիդ-19-ին պատրաստվածությունը եվարձագանքումը ազատազրկման վայրերում

 

Ներածություն

Կորոնավիրուսի բռնկումը, որն սկսվեց 2019 թվականիվերջին(ԿՈՎԻԴ-19) տարածվեց արագ և ամբողջ աշխարհում: 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ԿՈՎԻԴ-19-ի բռնկումը հայտարարեց հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, իսկ նույն թվականի մարտի 11-ին՝ համավարակ՝ փաստելով նոր հիվանդության համաշխարհային տարածումը:

ԿՈՎԻԴ-19-ին արձագանքելու նպատակով անհրաժեշտ են պատրաստվածություն և արդյունավետ արձագանքում, հատկապես՝ ազատազրկման վայրերում (բանտերում): Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը որոշիչ դեր է կատարում հիվանդության տարածման կանխարգելման ջանքերին նպաստելու, ավելի անվտանգ բանտային պայմաններ ստեղծելու և հիվանդության բռնկումներին ժամանակին և արդյունավետ արձագանքելու գործում:

 

Տեղեկատվական փաթեթի նպատակը

Այս փաթեթումզետեղված տեղեկությունները նախատեսված ենբանտերի ղեկավարությանն ու անձնակազմին աջակցելու համար: Այն մշակվել է՝ ապահովելու  քրեակատարողական հիմնարկների անձնակազմի, ազատազրկված անձանց և հանրության անվտանգությունն ու ապահովությունը՝ բանտերում ԿՈՎԻԴ-19-ի տարածումը կանխարգելելու և բռնկման դեպքում դրա ազդեցությունը մեղմելու նպատակով: Փաթեթը տրամադրում է հաղորդակցման գործիքներ՝ պարզ և հակիրճ տեղեկատվությամբ ու տեսողական նյութերով:

Տվյալ համատեքստում ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ որոշիչ դեր ունի: Բոլոր հնարավոր ջանքերը պետք է գործադրվեն՝ ԿՈՎԻԴ-19-ի տարածումը ազատազրկման վայրերում կանխելու համար: Կանխարգելիչ միջոցառումները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ազատազրկման վայրերի առօրյա ռեժիմի զգալի փոփոխությունների, իսկ ղեկավարությունը ստիպված կլինի բարդ որոշումներ կայացնել, որոնք կսահմանափակեն ազատազրկման վայրերի գործառնություններն ու գործունեությունը: Ազատազրկման վայրում վիրուսի տարածումից հետո ԿՈՎԻԴ-19-ի բռնկմանն արձագանքելը շատ ավելի դժվար կլինի, մասնավորապես՝ գերբնակեցվածության պայմաններում: Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն այդ իրավիճակից խուսափելու համար՝ համապատասխան քաղաքականություններին ու դրույթներին համահունչ և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների նորմերին համապատասխան ու դրանք պահպանելով։

Գերբնակեցված, նեղվածք և հակասանիտարական պայմաններով ազատազրկման վայրերը զգալիռիսկեր են պարունակում ազատազրկված անձանց և աշխատակիցների շրջանում ԿՈՎԻԴ-19-ի արագ տարածման տեսանկյունից: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը և ազատազրկված անձանց թվաքանակի կրճատումը պետք է առաջնահերթություն լինեն: Այդ կապակցությամբ,  խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ «ՄԱԿ-ի առաքելության չափանիշների համաձայն բանտերի բեռնաթափման վերաբերյալ ուղեցույցը» ստանալու համար, որը մշակվել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության Իրավունքի գերակայության և անվտանգության հաստատությունների գրասենյակի արդարադատության և ուղղիչ գործողությունների ծառայության կողմից:

Տեղեկատվական թերթիկն ամբողջությամբ՝  Աշխատաքային գործիքակազմ. Կովիդ-19-ին պատրաստվածությունը եվարձագանքումը ազատազրկման վայրերում



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend