Հայտարարություններ

Ավազաթերապիա՝ մեդիա աշխատողների համար

Մեդիա աշխատողներն՝ իբրև ճգնաժամերի լուսաբանման ու տրավմա ապրած անձանց հետ հաղորդակցման առաջամարտիկներ հաճախ կարող են ճնշող, ցավեցնող հիշողություններ և ապրումներ ունենալ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են կենսական նոր ռեսուրսներ ու ներքին ուժերի մոբիլիզացիա։

Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով «Կանա» հոգեբանական կենտրոնի հետ, մեդիա աշխատողներին առաջարկում է ավազաթերապիայի կուրսեր։

Ավազաթերապիան արտթերապիայի տարատեսակ է՝ հիմնված անալիտիկ հոգեբանության սկզբունքների ու տեսության վրա։ Այն թույլ է տալիս վերհանել ու հաղթահարել հուզական տրավմատիկ ապրումները՝ դրանք առանց վերբալիզացիայի ենթարկելու։ Ավազաթերապիան նպաստում է նաև սթրեսի հաղթահարմանն ու կյանքն արդյունավետորեն շարունակելու մոտիվացիայի բարձրացմանը։

Ավազով լի արկղ ու մի շարք ֆիգուրաներ․ ահա այն ամենն, ինչն անհրաժեշտ է ավազաթերապիայի անցկացման համար։

Ավազաթերապիան անցկացնելու է 20 տարվա աշխատանքային փորձով հոգեբան, վերապատրաստված ավազաթերապևտ Նարինե Աբրահամյանը։

Մասնակցությունն ավազաթերապիային անվճար է։

Հարկավոր է դիմել «Կանա» հոգեբանական կենտրոն՝ ստորև նշված հեռախոսահամարների, էլ-փոստի կամ կենտրոն այցելելու միջոցով՝

Հեռ․՝ 099 811189, 044811189, 099 530047
Էլ-փոստ՝ [email protected]
Հասցե՝ Սայաթ-Նովա 33

Հանրային լրագրության ակումբը երաշխավորում է մեդիա աշխատողների անձնական տվյալների գաղտնիությունը։

«Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/37JL7LW


#withoutPTSD #SupportJournalists #JournalistsAtWork #WarReporting #EmergencyJournalism #JournalistsInAction 

#RapidResponseFundInitiative #ԱրագԱրձագանքմանֆոնդՆախաձեռնություն  



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend