Բացառիկ հնարավորություն սթարթափների համար
- April 27, 2017
- Category: Նորություններ
Հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 2-ին 17:30-18:30-ը, Ռեդիսսոն Բլու հյուրանոցում (Ազատության պող. 2/2) :
Մուտքն ազատ է:
Արտասահմանից ժամանած ներդրողներն իրենց հերթին հնարավորություն կստանան ծանոթանալ հայաստանյան ՏՀՏ սթարթափ միջավայրին, բացահայտել մեր երկրում առկա սթարթափ ներուժը:
Միջոցառմանը ներկա կլինեն Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը, Թուրքիայից և Հայաստանից ՏՀՏ ոլորտի գործարարներ:
Հրավիրյալ ներդրողները Հայաստան են ժամանում «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» նախաձեռնությանը մասնակցելու նպատակով:
Մանրամասների համար կապ հաստատեք ՀԼԱ ծրագրերի համակարգող Գոհար Աքելյանի հետ. հեռ՝ +37460 505 898, էլ. հասցե՝ [email protected]:
Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: