Նորություններ

Բժիշկ Հակոբը. «Պատերազմի դաշտում ժամանակ չես ունենում տարբերակելու՝ ում փրկես, ում՝ չէ»

Հեղինակ՝ Անի Մինասյան

Հակոբ Խաչատրյանը մեկն է բոլոր այն բժիշկներից, որոնք հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ժամանակ փրկել են, ոչ թե սպանել։ Նա մեկն է նրանցից, ով մասնագիտական իր կոչմանը համաձայն փրկել է, ում կարողացել է՝ անկախ ազգային պատկանելությունից։
Վիրաբույժ Հակոբ Խաչատրյանն իր պատմությամբ կիսվել է «Հետագծեր» նախագծի հետ։

Բժիշկ-վիրաբույժ Հակոբ Խաչատրյանը պատերազմի ժամանակ իր աշխատանքի տեղակայման վայրը փոխել է 6 անգամ, բայց առաքելությունն անփոփոխ է մնացել՝ փրկել է ու բուժել։
Փրկել է բոլորին՝ անկախ ազգությունից։

բժիշկները Ղարաբաղյան պատերազմում

«Շատ ա եղել, որ ադրբեջանցու ենք առաջին օգնություն ցույց տվել,- պատմում է Հակոբն ու խոսում բժշկին հատուկ հանգստությամբ,- եղել ա իմացել ենք, որ ադրբեջանցի ա եղել, եղել ա՝ չենք իմացել։ Ես իմանալով ու գիտակցաբար գնացել եմ վիրահատության, գնացել եմ իմանալով, որ պատերազմի ժամանակ ադրբեջանցու եմ վիրահատում ու դա արել եմ միայն մի մտքով. որ հակառակ կողմում էլ կգտնվի մեկը, ով նույնը կանի հայի հետ ու գոնե ողջ ադրբեջանցուն, ողջ հայի հետ հնարավոր կլինի փոխանակել»։

Շարունակությունն այս հղմամբ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend