Չգրանցված աշխատողն՝ ամեն ինչ կորցնելու վտանգի տակ
- July 1, 2022
- Category: Նորություններ
ՀՀ օրենսդրությունը չի սահմանում «օրավարձով աշխատող» տերմինը, այդ մարդիկ ակամայից դառնում են չգրանցված աշխատողներ և Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հենց նրանք էին բավականին ծանր իրավիճակում հայտնվել։
2021թ․-ի հոկտեմբերին, Շիրակի մարզում՝ քաղաք Գյումրիում Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը մասնագետներն անդրադարձել են վերոնշյալ խնդրին, ինչպես նաև՝ քաղաքացիաիրավական և աշխատանքային պայամանագրերի տարբերություններին, աշխատանքային պայմանագրի ընձեռած առավելություններին ու իրավունքներին։
Քննարկման բանախոսներն են՝
- Օլգա Ազատյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական, անկախ հետազոտող
- Գայանե Գևորգյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան
- Հերմինե Հովհաննիսյան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի իրավաբան
Ռեպորտաժում անդրադարձել ենք հետևյալ հարցերին՝
- Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու աշխատողի գրանցված չլինելը։
- Ինչու՞ են «օրավարձով վճարվողները» դուրս օրենքի կարգավորման շրջանակներից։
- Պայմանագրի ո՞ր տեսակն է նախընտրելի՝ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիրը, թե աշխատանքային պայմանագիրը։
Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: