Նորություններ

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

Հանրային լրագրության ակումբը կարևորում է ԶԼՄ-ների դիտորդ մարմնի գործունեությունն ու սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում։ Հանրային լրագրության ակումբը ևս առաջնորդվում է այդ սկզբունքներով և իր գործունեության ընթացքում իրականացվող լրագրողական նախագծերում առաջնահերթ կարևորություն է տալիս կանոնագրին։

Մենք՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս,

  • կարեւորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ ընդգծելով տեղեկացնելու ԶԼՄ-ների պարտականությունը,
  • գիտակցելով մասնագիտական եւ բարոյական հնարավորինս բարձր չափանիշների հետեւելու եւ դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, միաժամանակ՝ չբացառելով լրագրողների՝ բարոյական ընտրության իրավունքը,
  • ընդգծելով խմբագրական անկախության պաշտպանության եւ հանրային շահին հակասող որեւէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու անհրաժեշտությունը,
  • ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի եւ միմյանց առջեւ,
  • արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է եւ հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները,

ընդունում ենք հետեւյալ սկզբունքներն ու դրանցից բխող պարտավորությունները՝

  1. Ճշգրտություն եւ անկողմնակալություն
  2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում
  3. Խմբագրական անկախություն
  4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ
  5. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ
  6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում
  7. Ազնվություն ընտրությունները եւ հանրաքվեները լուսաբանելիս

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրն ամբողջությամբ հասանելի է այստեղ` Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend