Հաղորդակցության համակարգողի թափուր հաստիք (ՀԼԱ/PJC)
- October 29, 2021
- Category: Հայտարարություններ
ՀԱՍՏԻՔԸ՝ Հաղորդակցության համակարգող
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` դեկտեմբերի 17-ը ներառյալ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ
ԴՐՈՒՅՔԸ՝ կես դրույք, (առաջին եռամսյակից սկսած՝ լրիվ դույքի հնարավորությամբ)
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝
Հանրային լրագրության ակումբը հայտարարում է հաղորդակցության համակարգողի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։
Մենք մտածում ենք, որ հաղորդակցությամբ զբաղվող մեր գործընկերը պիտի լինի ստեղծագործ ու նորարարական, կարողանա իր յուրաքանչյուր նոր աշխատանքով զարմացնել և՛ մեզ, և՛ մեր լսարանին, ծրագրային բովանդակությունները ներկայացնելով թիրախ խմբերի նախընտրություններին հարմարեցված ձևաչափով, ժամանակակից լուծումներով և հետաքրքիր մեթոդներով։
Ծրագրի Հաղորդակցության համակարգողը կազմակերպությունում պատասխանատու է լինելու բոլոր ծրագրերի հանրային իրազեկման, բովանդակությունների մշակման ու հրապարակման և սոցիալական մեդիայի կառավարման ու արշավների իրականացման համար։
Հիմնական պարտականությունները՝
- Պատասխանատու լինել կազմակերպության հաղորդակցության լրամշակման, դրանից բխող գործողությունների պլանի ստեղծման ու դրա իրագործման համար։
- Պատասխանատու լինել հաղորդակցման բովանդակության, մշակվող նյութերի ու հանրային իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակությունների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի համար։
- Պատասխանատու լինել հաղորդակցման նպատակով ստեղծվող բոլոր նյութերի ու փաստաթղթերի համար, մասնակցել դրանց մշակմանն ու ստեղծմանը, հեղինակմանն ու տարածմանը։
- Պատասխանատու լինել կազմակերպության կայքի թարմացումների և առկա բովանակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար։
- Պատասխանատու լինել կազմակերպության սոցիալական մեդիայում առկա էջերի և ալիքների (Facebook, Twitter, Instagram, Telegram, Tik-Tok, Youtube) թարմացումների և առկա բովանակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար։
- Ապահովել հետադարձ կապը և հաղորդակցությունը լսարանի հետ ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ էլեկտրոնային փոստերի միջոցով։
- Հանրայնացնել կազմակերպության հիմնական ծրագրերով իրականացվող միջոցառումները, լուսանկարել դրանք, պատրաստել ընթացիկ գրառումներ և հրապարակել էջերում։
- Կատարած աշխատանքի մասին պատրաստել ամփոփ հաշվետվություն՝ ներառելով հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքներն ու դրա արդյունքները մեդիայում։
- Հանրային իրազեկման համար կիրառել ֆեյսբուքի և ինստագրամի գովազդային գործիքները։
- Աշխատանքի մեջ կիրառել վիզուալ նյութերի պատրաստման տարաբնույթ գործիքներ։
- Ծրագրերի համակարգողի, ղեկավարի կողմից ստացված բովանդակության հիման վրա պատրաստել հրապարակումներ։
- Ծրագրերի հանրային իրազեկման բաղադարիչի հիման վրա պատրաստել սոցիալական մեդիա արշավի պլաններ և իրականացնել այդ արշավները՝ հանրությանն իրազեկելով ամենատարբեր թեմաների վերաբերյալ։
- Առաջխաղացնել կազմակերպության հաղորդակցությունը՝ գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության մեթոդների մշակման միջոցով։
- Կատարել ներգրավված ծրագրերից բխող հաղորդակցության այլ պարտականություններ։
- Մասնակցել հանրային միջոցառումներին, ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը հանրային նախաձեռնությունների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ։
Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում։
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում։
- Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։
- Անգլերենի լավ իմացություն՝ բանավոր և գրավոր։
- Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալակն մեդիայի կառավարման գերազանց իմացություն։
- Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ։
- Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն։
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
- Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
- Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
- Creator Studio-ի կիրառման գերազանց կարողություններ։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբուներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
- Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
- Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։
Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։
Դիմելու ընթացակարգը՝
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր՝
1. CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Communication Coordinator – NAME SURNAME»։
2. Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։
3. Նամակին կից անհրաժեշտ է ուղարկել պորտֆոլիո (հղում, ֆայլեր, հաշվետվություններ, եթե առկա են), որպեսզի հնարավոր լինի տեսնել դիմորդի փորձառությունն ու կատարած աշխատանքի որակն այս ոլորտում։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։
Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
—————————————
Կազմակերպության մասին՝
Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։
Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։
#գործկա #ՀԼԱ #PJC