
Content is king. Ինչպե՞ս փաթեթավորել տեքստը և առաջխաղացնել կոնտենտը
- April 25, 2021
- Category: Հայտարարություններ
Գրանցվել՝ https://forms.office.com/r/qzN0QYDnhR
Որակյալ տեքստը ազդեցիկ և ճանաչելի լինելու գրավականն է։ Այսօր գրեթե բոլորն ունեն տեքստեր գրելու և դրանք հանրայնորեն հրապարակելու հնարավորություն, բայց դրանցից քանի՞սն են ազդեցիկ և ի՞նչ չափով։
Հետաքրքրվա՞ծ ես ժամանակակից սոցիալական մեդիայով, հետաքրքրո՞ւմ է տեքստն ու վիդեոարտադրությունը։
- Ինչպե՞ս ստեղծել որակյալ բովանդակություն,
- Ինչպե՞ս առաջխաղացնել բովանդակությունը,
- Սոցիալական մեդիայի մարկետինգային ի՞նչ գործիքներ կիրառել,
- Ինչպե՞ս ստեղծել բովանդակություն՝ ըստ մեր նպատակների․ սկսած բիզնեսից, մինչև հոբբի,
- Ի՞նչ է կրեատիվությունը, արդյոք այն գոյություն ունի, ու եթե այո, ապա ինչպես կարելի է այն «աճեցնել ու վաճառել»,
- Ինչպե՞ս ճանաչել ապատեղեկատվությունը և ստուգել բովանդակությունը։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք #PowerUp-ի վարպետության դասընթացին, որը կվարի լրագրող Անահիտ Հակոբյանը։
Անահիտ Հակոբյանը 2013-17 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2019-ին ավարտել է նույն ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը։
Աշխատել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։
____________
Դասընթացը տեղի է ունենալու ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին Արմավիրի Նուկ թեյարան-սրճարանում (ք․Արմավիր, Սայաթ Նովա 122)։
Դասընթացը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։
#PowerUp #FightFake #DetectManipulation