Հայտարարություններ

Դյուրակիր համակարգիչների և ուլտրաբուկերի գնառաջարկների ներկայացման մրցույթ #IJR2022-1

Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ Պատվիրատու) «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում հայտարարում է դյուրակիր համակարգիչների և ուլտրաբուկերի գնառաջարկների ներկայացման (ձեռքբերման) մրցույթ։

Պատվիրատուն հայտարարում է «Հանրային լրագրության ակումբի գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ դյուրակիր համակարգիչների և ուլտրաբուկերի ձեռքբերման նպատակով: Ձեռքբերվող համակարգիչների ընդհանուր քանակը՝ 5:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (այսուհետ՝ Մատակարար) սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր): Գնման գործընթացն ազատված է ավելացված արժեքի հարկից, որի համար կազմակերպությունը Մատակարարին կտրմադրի հարկազատման տեղեկանք։

Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ մատակարարումն է:

Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձ հանդիսացող և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցված կազմակերպությունները (ԱՁ, ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ և այլ)։

Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև 2022 թ. ապրիլի 25-ը՝ 18:00-ն:

Պատվիրատուն խրախուսում է այնպիսի գնառաջարկները, որտեղ առաջարկվող բոլոր համակարգիչները միևնույն մոդելի և հզորության են։

Մրցույթն հայտարարվում է ըստ լոտերի․

· Լոտ 1՝ դյուրակիր համակարգիչներ

· Լոտ 2՝ ուլտրաբուկեր

Մատակարարից Պատվիրատուն ձեռք է բերելու կա՛մ դյուրակիր համակարգիչներ, կա՛մ ուլտրաբուկեր, ընդհանուր 5 հատ։

Լոտերի նկարագրությունը և ձեռքբերվող դյուրակիր համակարգիչներին ու ուլտրաբուկերին ներկայացվող պահանջները ներկայացված են ստորև։

Լոտ 1

Ձեռք բերվող դյուրակիր համակարգիչների նվազագույն պահանջներ

Տեխնիկական չափանիշ Տեխնիկական չափանիշի նկարագրություն
Մոդել Dell / Asus / Acer / HP / Samsung
Էկրան 15.6 դյույմ
Կետայնություն 1920×1080 FullHD
Պրոցեսոր Intel Core i7
Օպերատիվ հիշողություն 16 ԳԲ
Մուտք/Ելք AUX, SD, Type-C, USB 2.0, USB 3.0, LAN, HDMI
Տեսախցիկ 720HD
Անլար հաղորդակցություն Bluetooth
USB-բնիկներ 3
Երաշխիք առնվազն 12 ամիս

Լոտ 2

Ձեռք բերվող ուլտրաբուկերի նվազագույն պահանջներ

 

Տեխնիկական չափանիշ Տեխնիկական չափանիշի նկարագրություն
Մոդել Dell / Asus / HP / Samsung
Էկրան 13.3 դյույմ
Կետայնություն 1920×1080 FullHD
Պրոցեսոր Intel Core i7
Օպերատիվ հիշողություն 16 ԳԲ
Մուտք/Ելք AUX, HDMI, MicroSD, Type-C, USB 3.0
Տեսախցիկ 720HD
Անլար հաղորդակցություն Bluetooth
USB-բնիկներ 2/3
Լուսավորվող ստեղնաշար Այո
Երաշխիք առնվազն 12 ամիս

Բոլոր դիմորդները պետք է լրացնեն կցված գնառաջարկի ներկայացման ձևաթուղթը, որը պետք է լինի կնքված և ստորագրված։ Առանց կնիքի և ստորագրության ներկայացված առաջարկները մրցույթում չեն դիտարկվելու։

Կից՝ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Դիմորդը կարող է գնառաջարկին կից ուղարկել այլ փաստաթղթեր ևս․ ծառայությունների մատուցման և սպասարկման ակցիաների, Պատվիրատուին տրվող սպասարկման և այլ առավելությունների վերաբերյալ, ներառյալ մատակարարվող համակարգիչներում ներդրվող պաշտոնական ծրագրերի վերաբերյալ։

Գնառաջարկները և հավելյալ ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Notebook/Ultrabook_Bidding»:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Պատվիրատուի ներկայացուցչի՝ ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend