Նորություններ

Ե՛վ պետական, ե՛վ մասնավոր ոլորտում աշխատանքային իրավունքները խախտվում են

Լոռու մարզում աշխատանքային իրավունքի ամենատարածված խախտումներն առնչվում են վերջնահաշվարկի տրամադրմանը, չօգտագործված արձակուրդի փոխհատուցմանն ու աշխատավարձի վճարմանը։ Մասնագետները թվարկվող խախտումներին պարբերաբար հանդիպում են և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտներում։

2022թ․-ի հունիսին Լոռու մարզում՝ քաղաք Վանաձորում, Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը մասնագետները ներկայացրել են այն ոլորտները, որտեղ վերոնշյալ խախտումներն ամենից շատն են հանդիպում, նաև պատմել՝ ինչպես և ինչ տեղեկատվության վրա հիմնվելով է Տեսչական մարմինը վարչական վարույթներ հարուցում։

Քննարկման բանախոսներն են՝

  • Գագիկ Մազմանյան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ
  • Անի Չատինյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող

Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend