Հանրային քննարկում. «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
- February 28, 2019
- Category: Նորություններ
Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
Քննարկումն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսք`
Սեդա Մուրադյան` «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար
Էսթեր Հակոբյան` ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Լարիսա Մինասյան`«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն
Ներկայացուցիչ`Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից
Քննարկման բանախոսներն են`
Արշակ Գասպարյան` «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ
Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Արփի Սարգսյան` ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
Գոհար Սիմոնյան` ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ
Գայանե Հովհակիմյան` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ներկայացուցիչ` ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից:
Քննարկման ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը կներկայացնի կրթությունը ազատազրկման վայրերում քաղաքականության համառոտագիրը՝ «Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները քրեակատարողական համակարգում» թեմայով: Քննարկման ընթացքում փորձագետների կողմից կլինի անդրադարձ փակ հաստատություններում, մասավորապես` ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքին, դրա իրացման հիմնախնդիրներին, անչափահաս դատապարտյալների կրթության իրավունքի խնդիրներին, պետության քաղաքականությանը և առկա մարտահրավերներին:
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ. դեկտեմբերին։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
«Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագիրը զուգընթաց իրականացվում է Բելոռուսիայում, Մոլդովայում և Ուկրաինայում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից 2017թ. ձևավորված «Բանտարկյալների կրթության միջազգային ցանցի» շրջանակներում: Ցանցի գործունեությունն ուղղված է ազատազրկվածների և ազատ արձակված անձանց կրթության իրավունքի իրացման մասին տեղեկացվածության բարձրացմանը՝ հաշվի առնելով կրթության դերը հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացներում: