Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
- June 18, 2021
- Category: Նորություններ
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
Տեսանյութը անկախ Հայաստանի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին է, որոնք հիմնականում անցել են ընտրակեղծիքներով և պատճառ հանդիսացել զանգվածային բողոքի ակցիաների և բախումների, 2008-ի մարտի 1-ին՝ 10-ը զոհի։
Անահիտ Հակոբյան, լրագրող: Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ:
Անահիտ Հակոբյան, լրագրող: Մելինե Գևորգյան, «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ:
Իրազեկման տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:
Թե ինչ կլիներ, եթե «Երջանկության մեխանիկա» ֆիլմի հայտնի հերոսի խոսքն ավարտին հասներ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո։ Փոփոխություններ, որոնց մասին պետք է իմանան 40 տարվա մանկավարժները ու ոչ միայն։
Հունիսի 20-ին ընդառաջ՝ առաջարկում ենք հետևել աղջիկների օրինակին ու ընտրության գնալ՝ օրենքին չհակասող ճանապարհով։
#Elections2021-ին մասնակցելը քո պատասխանատու ընտրությունն է։ Կարևորի՛ր քո ձայնը, մասնակցի՛ր քվեարկությանը, կատարի՛ր քո ընտրությունը։ Իրազեկման արշավն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակներում։