Նորություններ

«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացում և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրություն Արմավիրում

Այսօր Արմավիր քաղաքում տեղի ունեցավ «#electricyerevan 2015»ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan.  ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրությանը մասնակցում էին Արմավիրի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ

ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Իսկ Հանրային լրագրության ակումբի հեղինակած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի ու ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին, որին հաջորդեցին մարզային ցուցադրությունները`Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում և Արմավիրում:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend