Դասընթացներ

Անգլերենի դասընթաց լրագրողների եվ բլոգերների համար

Անգլերենի դասընթաց`լրագրողների եվ բլոգերների համար

Հանրային լրագրության ակումբը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ համատեղ 2011-ի oգոստոսի 1-12-ը անցկացրեց արագացված անգլերենի դասընթաց`լրագրողների եւ բլոգերների համար:

Դասընթացի հիմնական նպատակն էր բարելավել մասնակիցների` անգլերեն լեզվի քերականության իմացությունը եւ խոսակցական հմտությունները դասախոսությունների ու վարժությունների միջոցով: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին անգլերեն լեզվով լուրեր եւ հոդվածներ գրել, ինչպես նաեւ վարել պրոֆեսիոնալ նամակագրություն:

Դասընթացը վարում էր ՀԼԱ-ում աշխատանքային պրակտիկա անցնող Աստղիկ Երանոսյանը, որն ավարտել է Կահիրեի Լրագրության եւ զանգվածային հաղորդակցության ամերիկյան համալսարանը եւ ստացել Չափահասներին օտար լեզուների դասավանդման վկայագիր (ԱՄՆ, Նյու-Յորք):

Աստղիկ Երանոսյանի կարծիքով`անգլերենը շատ օգտակար պետք է լինի այն լրագրողների համար, ովքեր ցանկանում են այլընտրանքային օտարերկրյա աղբյուրներից օգտվել իրենց հոդվածների եւ լրատվական նյութերի պատրաստման ընթացքում:

Դասընթացի 11 մասնակիցները գործնական առաջադրանքների շնորհիվ ամրապնդում էին իրենց տեսական գիտելիքները: Նրանք նաեւ հնարավորություն ունեցան լսել քաղաքական վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի դասախոսություն-ասուլիսը:

Կիրակոսյանը խոսեց հայաստանյան ԶԼՄ-ների խնդիրներից եւ պատասխանեց լրագրողների ու բլոգերների հարցերին:

Մասնակիցներից մեկը` Փառանձեմ Հովհաննիսյանը, նշեց, որ դասընթացն օգնեց նրան անգլերեն լեզվով մասնագիտական գրավոր և բանավոր շփման էթիկայի գիտելիքներ ձեռք բերել:

Մեկ այլ մասնակից Մանվել Քեշիշյանը ասաց, որ ուշագրավ էին լրագրության ասպարեզում տեղական և միջազգային փորձի վերլուծումն ու համեմատականները, ինչպես նաեւ պաշտոնական նամակագրություն վարելու տարրերն ու էթիկան:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend