Հայտարարություններ

Էսսեների մրցույթ․ կորոնավիրուս մենք քեզ չէինք սպասում

Հայտերի ներկայացման համար անցեք այս հղումով՝ https://forms.gle/vX1sM7vKpAGWjKqW7

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է՝ «Կորոնավիրուս, մենք քեզ չէինք սպասում» խորագրով էսսեների մրցույթ, որին կարող են մասնակցել ավարտական դասարանների աշակերտները և ուսանողները։

Առաջարկում ենք Հայաստանում հայտարարված արտակարգ դրության և ինքնամեկուսացման պայմաններում մտածել ձեր հույզերի ու զգացմունքների մասին, կորոնավիրուսի տարածման արդյունքում առօրյա կյանքում տեղի ունեցած բազում փոփոխությունները վերածել անձնական դատողությունների և շարադրել/ներկայացնել դրանք՝ մասնակցելով մրցույթին։

Էսսեների ներկայացման ձևաչափը ազատ է։ Դուք կարող եք ձեր էսսեն ներկայացնել ստորև բերված տարբերակներից որևէ մեկով՝
– տեքստ (500-800 բառ)
– փոդքասթ (աուդիո/ձայնագրություն), (3-5 րոպե)
– տեսանյութ (վիդեո/տեսագրություն), (2-5 րոպե)

Մրցույթին ներկայացվող էսսեները պետք է լինեն հետևյալ թեմաներից որևէ մեկով՝
1. «Մեկուսացումն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր ձև»
2. «Կյանքը կորոնավիրուսի ժամանակ»
3. «Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին»

Ամեն թեմայից ընտրված 3 էսսեների հեղինակները կստանան նվեր Հանրային լրագրության ակումբի կողմից, իսկ լավագույն էսսեի հիման վրա կնկարահանվի սոցիալական հոլովակ։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել ընդամենը մեկ նյութ՝ ընտրված թեմայից և ձևաչափով։

Էսսեների ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. ապրիլի 28-ը ներառյալ։ Վերջնաժամկետից հետո ներկայացված էսսեները չեն դիտարկվելու:

Հարցերի դեպքում գրեք մեզ՝
Էլ․ փոստ – [email protected]
ֆեյսբուքյան էջ – https://www.facebook.com/publicjournalismclub/

Այս մրցույթն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակացությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend