«Փաստերի ստուգման» ուղեցույց լրագրողների համար
- February 26, 2019
- Category: Փաստերի ռադարի նորություններ, Օգտակար նյութեր
«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ)-ն հրապարակել է «Փաստերի ստուգման ուղեցույց», որը պատրաստվել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագծի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների, գերմանական Մարշալի հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ:
Ձեռնարկի հեղինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները։ Մասնավորապես, գործիքները վերաբերվում են խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվության, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտման, տեղայնքի ուսումնասիրման և այլ ոլորտներին։
Տեսանյութը դիտե՛ք այստեղ:
Ձեռնարկը օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust) ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։