Նորություններ

Freedom House-ի զեկույցում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում

Freedom House-ի կողմից հրապարակված «Համացանցի ազատությունը 2015-ին» զեկույցում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում:

Զեկույցը հրապարակվել է այսօր: Զեկույցի պատրաստմանը Հայաստանից մասնակցել է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ:

88 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ համարվելով ինտերնետի առումով ազատ երկիր: Հարևան Վրաստանը ևս ազատ երկրների թվում է՝ զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը: Մասնակի ազատ երկրների շարքում են հարևաններ Ադրբեջանը (56-րդ հորիզոնական) և Թուրքիան (58-րդ հորիզոնական): Իրանը 87-րդ հորիզոնականում է՝ որպես անազատ համացանց ունեցող երկիր:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում համացանցի հասանելիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակաբար բարելավվում է, դրական փոփոխություններ են գրանցվում նաև համացանցային ենթակառուցվածքներում և համեմատաբար սակավաթիվ են առցանց բովանդակության նկատմամբ սահմանափակումները: Բացի այդ, քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպություններն առցանց հաղորդակցման գործիքները կիրառում են տարածելու և կազմակերպելու տարբեր նախաձեռնություններ՝ քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացնելու նպատակով: Հետազոտության հեղինակները նշում են, որ 2014 թվականի հունվարից որևէ բողոք չի եղել կառավարության կողմից համացանցային հասանելիության սահմանափակման կամ անջատումների վերաբերյալ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend